Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:06 02-12-2021

Դա ական է. Լավրովը ՆԱՏՕ-ին կոչ է արել կրակի հետ չխաղալ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ խոստումը, թե Ուկրաինան և Վրաստանը կդառնան ՆԱՏՕ-ի անդամ, խաղ է կրակի հետ։ Այս մասին նա ասել է Ստոկհոլմում ԵԱՀԿ երկրների ԱԳՆ ղեկավարների խորհրդի լիագումար նիստում, գրում է «Եվրոպեյսկայա պրավդա» պարբերականը։

Լավրովը նաև վրդովմունք է հայտնել Ուկրաինայի իբր «ռազմական մղման» առնչությամբ՝ հակամարտության ուժային լուծման պատրանք ստեղծելով։

«Բուխարեստի գագաթնաժողովի որոշումը, որ Ուկրաինան և Վրաստանը կդառնան ՆԱՏՕ-ի անդամ, ական է եվրոպական անվտանգության կառույցի հիմքում»,- հայտարարել է Լավրովը: