copy image url
Ավելին 4 տարի առաջ - 20:32 02-12-2021

Քանյե Ուեսթը մասնակցել է Louis Vuitton-ի ցուցադրությանը՝ Քիմ Քարդաշյանի և ավագ դստեր հետ

Մայամիում երեկ կայացել է Louis Vuitton-ի տղամարդկանց հագուստի վերջին հավաքածուի ցուցադրությունը, որը ստեղծվել է նոյեմբերի 28-ին քաղցկեղից մահացած Վիրջիլ Աբլոուի կողմից։ 41-ամյա Քիմ Քարդաշյանն ու 44-ամյա Քանյե Ուեսթը եկել էին հարգանքի տուրք մատուցելու իրենց ընկերոջը և մեր ժամանակների ամենաազդեցիկ ու տաղանդավոր դիզայներներից մեկին։ Ծնողների հետ է եղել նրանց ութամյա դուստրը՝ Նորթը։

Ամուսիններն իրենց դստեր հետ նստել են առաջին շարքում և մինչև վերջ դիտել շոուն։

Շոուն, որը տեղի էր ունենում Մայամիի Marine մարզադաշտում, ավարտվել է գեղեցիկ և հուզիչ հրավառությամբ․ երկնքում հայտնվել են դիզայների սկզբնատառերը, իսկ հետո Virgil was here մակադրությունը, որը թարգմանաբար նշանակում է «Վիրջիլն այստեղ էր»։

Մարզադաշտում կանգնեցվել էր նաև Աբլոյի հսկայական արձանը՝ LV տառերով կարմիր օդային դրոշի ֆոնին:

Զույգին Աբլոյի հետ երկար տարիների ընկերությունն էր կապում։ Վիրջիլը եղել է Քանյե Donda ստեղծագործական գործակալության տնօրենը և Քանյե Ուեսթի և Ջեյ Զիի Watch the Throne ալբոմի գեղարվեստական ​​ղեկավարը: Իսկ Սան Ֆրանցիսկոյում Ուեսթի և Քարդաշյանի նշանադրության ժամանակ Աբլոն հանդես է եկել որպես դիջեյ։

Ռեփերն իր կիրակնօրյա ծառայությունը նվիրել է հանգուցյալ ընկերոջ հիշատակին։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում