copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:11 02-12-2021

Հայ ռազմագերիները պետք է անվերապահ հայրենիք վերադառնան. Մակունցը` սենատոր Մարքիին

Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների անվերապահ հայրենադարձման անհրաժեշտության մասին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը խոսել է ԱՄՆ Սենատի անդամ Էդվարդ Մարքիի հետ։ Տեղեկությունը հայտնում է ԱՄՆ–ում Հայաստանի դեսպանատունը` հավելելով, որ դեկտեմբերի 1-ին հեռավար հանդիպում է կայացել։

Զրուցակիցները անդրադարձել են տարածաշրջանի անվտանգային միջավայրին և այդ համատեքստում Մակունցը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը և գնահատականը։

«Մակունցն ընդգծել է Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը, ինչի առթիվ Մարքին պատրաստակամություն է հայտնել աշխատանքներ տանել Սենատում` նպաստելու ռազմագերիների ազատ արձակմանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մակունցը կարևորել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում և տեղեկացրել այդ ուղղությամբ տեղի ունեցող գործընթացների մասին։

Հիշեցնենք, որ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նոյեմբերի 23-ին հայտնել էր` այս պահին Ադրբեջանում անհիմն մեղադրանքներով դատապարտված են 40 հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք։ Բացի այդ, նոյեմբերի 16-ին ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով էլ, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ունենք 24+8 գերեվարված։ Սակայն վերջին տվյալը ճշգրտման անհրաժեշտություն ունեն։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից