copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:56 29-11-2021

Ավստրալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել Ցեղասպանության ընդունման բանաձևին

Ավստրալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է արտահայտվել բանաձևին, որով կոչ է արվում դաշնային կառավարությանը ճանաչելու Օսմանյան Կայսրության կողմից 1915-1923 թվականների ընթացքում հայերի, ասորիների ու հույների դեմ իրականացված ցեղասպանությունները: «Արմենպրես»-ը տեղեկացնում է, որ այս մասին հայտնում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը:

«Ներկայացուցիչների պալատն ասաց իր խոսքը: Ավստրալիայի խորհրդարանի ամենամեծ ու ամենաներկայացուցչական օրենսդիր պալատը միաձայն կոչ է արել կառավարությանը ճանաչելու հայերի, ասորիների ու հույների ցեղասպանությունները: Այս միաձայն դիրքորոշումը բացառում է թուրքական միջամտությունն Ավստրալիայի արտաքին քաղաքականությանն ու հորդորում է մեր վարչապետին ու նրա ղեկավարած կառավարությանը՝ կանգնելու ընտրված ներկայացուցիչների կողքին ու ցեղասպանությունը կոչել ցեղասպանություն»,- կատարվածի առնչությամբ ասել է Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում