Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:18 28-11-2021

Ֆեյսբուքը վստահ է` Մոնթեն ահաբեկիչ է, Փաշինյանի կառավարությունը լուռ է

Վերջին շրջանում հաճախակիացել են այն դեպքերը, երբ Facebook սոցիալական ցանցն արգելափակում է այն մարդկանց օգտահաշիվները, որոնք իրենց էջերում տեղադրում են Մոնթե Մելքոնյանի լուսանկարը։ Ադրբեջանցիները կարծես թե կարողացել են համոզել կապույտ սոցցանցի մոդերատորներին, որ Մոնթե Մելքոնյանը վտանգավոր անձնավորություն է, իսկ նրա լուսանկարով կիսվելը՝ ահաբեկչության քարոզ։

Ի դեպ, նման լայնամասշտաբ գործունեության համար անհրաժեշտ է պետական միջամտություն, այլապես մի քանի օգտատերի պահանջով Facebook-ը նման արգելափակումներ չի դնում, այն էլ այն դեպքում, երբ տվյալ երկրի լեզուն իր համար հասկանալի չէ։ Հետևաբար Ադրբեջանը պետական կամ հատուկ ծառայությունների միջոցով է կարողացել հասնել այս արդյունքին։

Ռազմական փորձագետ, Razm.Info մասնագիտացված հարթակի համակարգող Կարեն Վրթանեսյանը նույնպես անդրադարձել է այս խնդրին ու հարցեր ուղղել մասնավորապես ԲՏԱ նախարարությանն ու Media.am կայքի համակարգող Գեղամ Վարդանյանին․

«Հարց Ա. ի՞նչ են անում Հայաստանի Հանրապետության պետական կառույցներն այս իրավիճակը շտկելու համար։ ԱԳՆ-ն ա, ԲՏ նախարարություն ա, ՊՈԱԿ ա... Նիկոլական իշխանություններին Մոնթեն այլևս հետաքրքիր չէ՞, գուցե նույնիսկ ուրա՞խ են, որ Մոնթեի անունն ու արածը հնարավորինս արագ մոռացության մատնվեն»,- գրել է Վրթանեսյանը։

Մինչև օրս պետական մակարդակով անդրադարձ այս խնդրին դեռ չի եղել։ Հավելենք, որ նման երևույթները նոր չեն, վերջին տասնամյակում ադրբեջանցիներն անընդհատ նման փորձեր արել են, սակայն նման մասշտաբների հաջողության կարողացել են հասնել միայն 44-օրյա պատերազմից հետո։

Ամենից շատ դիտված

21:43 Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը
21:17 Գնամ տատիկիս ծաղիկ տամ. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի թոռնիկը դիմավորել նրան
17:28 «Changan» ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
17:42 Արգենտինացի ֆուտբոլիստի ընտանիքը մահացել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով
14:55 Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները
10:18 TikTok-ում 12 միլիոն դիտում հավաքած տեսանյութից հետո ՌԴ-ում ձերբակալվել է Պուտինին սպառնացող նախկին զինծառայողը
10:10 Ռուսաստանը պետք է առաջինը քայլ կատարի դեպի խաղաղություն. Զելենսկին առաջարկ է փոխանցել Պուտինին
11:33 Սպանվել է Ուկրաինայի ԳՇ գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾ
22:34 Արթիկում կոալիցիոն կառավարումն ավարտվել է. մանրամասներ
13:17 Ուկրաինան Խերսոնում հարված է հասցրել ավտոբուսային պարկին․ ոչնչացվել է 14 դպրոցական ավտոբուս