copy image url
Ավելին 4 տարի առաջ - 16:42 28-11-2021

Բրիտանացի բժիշկները կասկածի տակ են դրել կորոնավիրուսի «օմիկրոն» նոր շտամի վտանգը

Մեծ Բրիտանիայի գլխավոր սանիտարական բժիշկ Քրիս Ուիթին և Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Ջոն Բելը կասկածի տակ են դրել նոր «օմիկրոն» կորոնավիրուսային շտամի աճող վտանգը։ Այս մասին գրում է The Daily Telegraph-ը։

Բժիշկների կարծիքով՝ Մեծ Բրիտանիայի բնակիչների համար «դելտա» շտամն ավելի վտանգավոր է, քան «օմիկրոնը»։

«Մենք միշտ իմացել ենք, որ ժամանակ առ ժամանակ նոր շտամներ կհայտնվեն, բայց մենք շատ բան չգիտենք սրա մասին, և կարծում եմ, որ դեռ չարժե ենթադրությունների մեջ մտնել», - մեջբերում է հրատարակությունը Ուիթթիի խոսքերը:

Բելն իր հերթին նշել է, որ նոր կորոնավիրուսային շտամը կարող է ի վերջո առաջացնել միայն գրիպանման երևույթներ և գլխացավ, բայց դա հոսպիտալացման պատճառ չի դառնա։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ կորոնավիրուսի նոր շտամը՝ B.1.1.529 («օմիկրոն») կարող է փոխանցվել պատվաստված մարդկանց միջև։ Նա հիշեցրել է, որ Միացյալ Թագավորությունում այս շտամով վարակման երկու դեպք արդեն հայտնաբերվել է, և գիտնականները շարունակում են ավելի ու ավելի շատ տեղեկություններ ստանալ դրա մասին։ Այդ իսկ պատճառով, Մեծ Բրիտանիան երկրորդ օրը ներմուծում է պարտադիր PCR թեստ՝ երկիր ժամանողների համար, ինչպես նաև կարանտին է սահմանում մինչև բացասական COVID թեստ ստանալը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից