copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:21 27-11-2021

Եռակողմ հանդիպման արդյունքում ստորագրված փաստաթուղթն ամբողջությամբ Ադրբեջանի նպատակներին է համապատասխանում․ Դավիթ Շահնազարյան

Նոյեմբերի 10-ին Թուրքիայի խորհրդարանը որոշեց ևս մեկ տարով երկարաձգել թուրքական զինուժի ներկայությունն Ադրբեջանում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը և ավելացրել, որ լուրջ կասկածներ ունի առ այն, որ Ադրբեջանում թուրքական զինուժ կա: Ավելին` չի բացառում, որ թուրքական զինուժ կա նաև Նախիջևանում։

«Ունեմ այդպիսի տեղեկություններ, որ այս ամեն ինչը կա։ Այն, ինչ այսօր կատարվում է, դա կապիտուլյացիայի շարունակությունն է»,- նշել է Դավիթ Շահնազարյանը։

Նրա խոսքերով՝ եռակողմ հանդիպման արդյունքում ստորագրված փաստաթուղթն ամբողջությամբ Ադրբեջանի նպատակներին է համապատասխանում։

Դավիթ Շահնազարյանը նշեց, որ որտեղ մեր շահերը ՌԴ-ի հետ համընկնում են, այնտեղ պետք է հարաբերությունները խորացնել, իսկ որտեղ չեն համընկնում, պետք է բանակցել։

«Չկա ո՛չ առաջինը, ո՛չ երկրորդը։ Այս իշխանությունն ինստիտուցիոնալ աշխատանք չի տանում որևէ երկրի հետ, ինչը պետք է վերականգնել»,- ասել է Դավիթ Շահնազարյանը ու նշել, որ Նիկոլ Փաշինյանը խոստումներ է տվել Ադրբեջանին, Ռուսաստանին, բայց դրանք իրար հակասող շահեր են։ Կարևորագույն խնդիրը միջանցքների վրա վերահսկողության խնդիրն է։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում