copy image url
Ներքին 4 տարի առաջ - 21:02 27-11-2021

ԱԺ նախագահի հանգիստը ևս ծառայողական փաթեթավորում է ստացել

ՀՀ Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջը տեղեկացնսւմ է, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Մադրիդում մասնակցել է «Միջխորհրդարանական միության» 143-րդ վեհաժողովի բացման արարողությանը։

Հիշեցնենք, որ Oragir.News-ը երեկ՝ նոյեմբերի 26-ին, տեղեկացրել էր, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 25-26-ին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին մասնակցելուց հետո ՌԴ հյուսիսային մայրաքաղաքից միանգամից թռել է արևոտ Իսպանիա, որտեղ արդեն իր հանգիստն էր վայելում Ալեն Սիմոնյանի կինը՝ Մարիամը:

Փաստորեն, ԱԺ նախագահի հանգիստը ևս ծառայողական փաթեթավորում է ստացել: