copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:07 24-11-2021

Բադեն–Բադենը ծամոն է դարձել. Սերժ Սարգսյանի փաստաբանը` հակակոռուպցիոն գործի մասին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հահակոռուպցիոն կոմիտեում քննվող Բադեն–Բադենի գործով ներկա պահին որևէ կարգավիճակ չունի, հարցաքննության չի կանչվել։

Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը։

«Ես էլ ձեզ պես լսել եմ, որ նման քրեական գործ է քննվում։ Հակակոռուպցիոն կոմիտեում կարող են քննվել քրեական գործեր ամեն ինչի մասին, եթե դրա համար կան ցանկւթյուններ քաղաքական մակարդակում, ու, իհարկե, կան։ Բայց հանրապետության երրորդ նախագահն այդ քրեական գործով չի հարցաքննվել»– ասաց Մակինյանը։

Այդուհանդերձ, փաստաբանն արձանագրեց, որ Սերժ Սարգսյանը երբեք չի ժխտել իր՝ Բադեն–Բադեն այցելելու փաստը։ Նա հայտարարեց, որ երրորդ նախագահն առողջարանային այդ քաղաքում է անցկացրել իր արձակուրդը։

«Ի՞նչ է նշանակում Բադեն-Բադեն։ Սա ծամոն է դարձել։ Բադեն–Բադեն քաղաքում միայն կազինոնե՞ր են,- ասաց Մակինյանը,- խոսքը չի վերաբերում Լաս Վեգասին, Մոնտե Կարլոյին, որ դա ընկալվի որպես կազինոների քաղաք։ Բադեն-Բադենը մշակութային, առողջարանային քաղաք է։ Այդ Բադեն-Բադեն ծամոնը պետք է ավարտվի»։

Մակինյանը հայտնեց, որ Սերժ Սարգսյանի այցերի վերաբերյալ ԱԺ ամբիոնից հայտարարած ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի դեմ իրենց ներկայացրած քաղաքացիական հայցով իրենք նաև նպատակ են հետապնդում այդ ասեկոսներին վերջ դնելու։

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը հոկտեմբերի 2-ին հայտարարեց, որ քրեական գործ է հարուցվել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա, որտեղ վերջինը ներկայացրել է, որ Սերժ Սարգսյանին սպասարկող ինքնաթիռը 2008-2017 թվականների ընթացքում շահագործվել և առանց ծառայողական անհրաժեշտության պետական միջոցների հաշվին կատարել է մի շարք չվերթներ` դեպի Գերմանիայի Դաշնության Բադեն-Բադեն քաղաք։

Չվերթերի մի մասը կազմակերպվել է սահմանված կարգի խախտմամբ՝ առանց ՀՀ նախագահի աշխատակազմից նախապես ստացված գրավոր հայտերի:

Դրանից առաջ` օգոստոսի 25-ի Ազգային ժողովի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանը 100 մլն դոլար է տանուլ տվել Բադեն-Բադեն քաղաքում գտնվող խաղատանը։

«Բոլորդ լավ գիտեք՝ երրորդ նախագահը 100 մլն դոլարից ավելի կազինոներում կրվել ա նույն Բադեն-Բադենում» - ասել էր նա։

Այս հայտարարության հերքման ու 1 մլն դրամ փոխհատուցման պահանջով Սերժ Սարգսյանի ներկայացուցիչը քաղաքացիական հայց էր ներկայացրել Խաչատուր Սուքիասյանի դեմ։

Դատական առաջին նիստը կայացել է այսօր, հաջորդ նիստը նշանակվել է 2022թ.–ի հունվարի 17-ին։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում