Ուղիղ եթեր
copy image url
Միտք 4 տարի առաջ - 10:29 24-11-2021

Նորից «կուտը կերանք»

Հանրությունը ոգևորված է Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսով։ Ավելի շուտ՝ հանրությունը ոգևորված քննարկում է երեկվա ասուլիսում նրա հնչեցրած մտքերը, ծաղրում նրան, հեգնում, երբեմն էլ զայրանում։ Իսկ դա նշանակում է, որ Փաշինյանը հասել է իր նպատակին՝ զբաղեցնել ժողովրդին, այդ թվում՝ իրեն չընտրած և իրենից զզվող ժողովրդին, հերթական մանիպուլյացիոն մտքերով։ Պարզ է, որ Փաշինյանը երբեք ասուլիս չէր տա՝ ասուլիս տալու համար, հակառակ պարագայում, ինչպես հին ու բարի ժամանակներում, նա կհավաքեր բոլոր լրատվամիջոցներին և կպատասխաներ բոլորի հարցերին՝ անխտիր։ Հիմա նա որոշել է Հ1-ի լրագրողի հետ նստել և միայն իրենց համար ցանկալի, գուցե և նախապես պլանավորած հարցերին պատասխանել՝ անունը դնելով ասուլիս։ Իրականում դա ասուլիս չէր, պարզապես մարդը որոշել էր արտահայտվել, հին «լայվերը» գուցե էլ լուրջ չեն ընկալվում, ու որպեսզի ժողովրդավար և լեգիտիմ ֆոն ապահովի՝ իր մտքերն ապահովելու համար, որոշեց ասուլիս տալ՝ այս ձևաչափով, որ դժգոհելու տեղ չունենան։ Քոմենթներն էլ փակել էր, որ հարցերից բացի նաև հայհոյանք չգրեին տակը։ Կարելի է ասել՝ խնայել էր Հայաստանի հպարտ քաղաքացիներին, որոնց նկատմամբ հետո կարող է՝ գործեր հարուցվեին՝ «վարչապետին անկեղծ հայհոյելու համար»։

Իսկ ո՞րն էր ասուլիսի իրական նպատակը։ Այն ավելի շատ ներքի՞ն լսարանին էր ուղղված, թե՞ արտաքին, ավելի ստույգ՝ «եղբայրական Թուրքիային ու Ադրբեջանին»։ Դատելով ասուլիսում Թուրքիային և Ադրբեջանին արված ռեվերանսներից՝ կարելի է հասկանալ, որ Փաշինյանի ասուլիսի հիմնական թիրախը հենց նրանք էին, որոնց հետ նա ջանում է խաղաղություն հաստատել։ Բայց պարզվում է՝ Ադրբեջանը շարունակական ագրեսիա է ցուցաբերում։ Նա այս անգամ ևս փորձեց բաց տեքստով հասկացնել հարևան թշնամի երկրներին, որ ինքը պատրաստ է բարեկամանալ՝ դրա դիմաց և՛ միջանցք տալով, և՛ տարածք տալով, էլի ուրիշ բաներ անելով, միայն թե թող մի փոքր էլ իրենք զիջումների գնան և ամեն ինչ ու միանգամից չպահանջեն, քանզի իր երկրի ժողովուրդն իրեն չի ների։ Կարծես նոյեմբերի 9-ից հետո ներել է, հիմա էլ չի ների։

Այս ակնարկների մի մասն էլ ուղղված էր ներքին լսարանին՝ հանրությանը, ընդդիմությանը, ՀԿ-ներին ու ԶԼՄ-ներին, որոնց փորձեց հասկացնել, թե ինքը այդքան էլ դավաճան չէ, որքան իր մասին պատկերացնում են, և որ ինքը չի ուզում տարածքները հանձնել, պատերազմ հրահրել, զոհեր տալ, Ադրբեջանն է ամեն անգամ հրահրում։ Դրանով փորձեց որոշակի «գոլորշի բաց թողնել» և թուլացնել իր հանդեպ առկա կամ հավանական գոյացող նոր լարվածությունը՝ հերթական փաստաթղթի ստորագրումից առաջ։

Ու որպեսզի մարդիկ շատ չկենտրոնանան երկրի ճակատագրի վերաբերյալ, իր արտահայտած մտքերի վրա և չբացահայտեն դրանցում թաքնված իրական վտանգները, նա նաև մի էմոցիոնալ միտք արտահայտեց՝ կապված դրոշը ոտքի տակ տալու հետ, որպեսզի բոլորի ուշադրությունը շեղի այդ հիմար մտքի վրա և զբաղեցնի հանրությանը այդ «խնդրահարույց» մտքով, թե տեսեք՝ երկրի վարչապետի համար ավելի ծանր էր դրոշը գետնին գցած մաքսավորին հեռացնելուց հետո իր դեմ ծավալված բունտը, քան թշնամու կողմից մեր դրոշն ամեն օր ոտատակ տալու կամ Եռբալուրում հազարավոր դրոշներ ավելացնելու փաստը։ Եվ հանրությունը, նաև մամուլն ու ընդդիմությունը խայծը կուլ տվեցին՝ տարվելով Փաշինյանի մանիպուլյացիոն հայտարարությամբ։ Երեկվանից համացանցում դա է քննարկվում։ Կարելի է ասել՝ «կուտը կերանք»։ Ու դեռ երկար կմարսենք այն՝ պարբերաբար տարբեր ճեպազրույցներում Փաշինյանի արտահայտած այս կեղծ թեզերի վերաբերյալ հարցեր ուղղելով նրա թիմակիցներին և զբաղեցնելով հանրությանը նրանց մտքերով։

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
18:08 Հայաստանը միտումնավոր մզկիթներում խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար. Ալիև
19:56 Ջրի միջոցով ինֆեկցիոն վարակներ ենք ունենալու, նախարարությունը պետք է մի կողմ դնի ամբիցիաներն ու գործով զբաղվի
18:35 Գառնիում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները, ովքեր գործի են դրել շինարարական գործիքներ
18:48 Գյումրիում ՌԴ ռազմաբազային իրական այլընտրանք չկա․ Զախարովա
23:56 Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբ
17:54 Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը կալանավորվել է
22:17 Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ Ավանեսյան
20:24 Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան