copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:54 23-11-2021

Պետք է հասկանանք, թե Արցախի ճանաչումն ինչ կտա մեզ․ Նիկոլ Փաշինյան

Պետք է հասկանանք, թե Արցախի ճանաչումն ինչ կտա մեզ։ Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հարց բարձրացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե ՀՀ օրակարգում կա՞ Արցախի ճանաչման հարցը։

«Մեզ նախ պետք է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացն օր առաջ վերականգնվի։ 30 տարի է` անընդհատ քննարկվել է Ղարաբաղի ճանաչման հարցը և որոշում չի կայացվել, քանի որ հասկացել են, որ Հայաստանը չպետք է լինի առնվազն առաջինն ու միակը նման որոշում կայացնելու հարցում, սակայն սա չի նշանակում, որ պետք է վերջինը լինի»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքերով` Արցախի հարցում մի կարևոր հանգամանք հաշվի չի առնվում, որ, այնուամենայնիվ, ԼՂ հարցը միջազգային հարց է, և միայն Հայաստանի դիրքորոշումներով հնարավոր չէ լուծել։

Վարչապետը նշեց, որ խնդիրը պետք է հաղորդակցության մեջ լինի` միջազգային նորմերի և դիրքորոշումների հետ` հակառակ դեպքում ՀՀ-ն վաղուց լուծել էր այդ հարցը։ Հենց սա էլ, ըստ Փաշինյանի, մեր մեծագույն խնդիրն է։

Իսկ հարցին, թե դիտարկո՞ւմ է Արցախը որևէ կարգավիճակում Ադրբեջանի մաս ճանաչելը` Փաշինյանը պատասխանեց, որ եթե Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող լիներ, պատերազմ չէր սկսվի։ Նրա խոսքով` մտադրվել էր նոյեմբերի 9-ին ուղերձով հանդես գալ և բացել բանակցային գործընթացի և պատերազմի մասին մի շարք մանրամասներ. ուղերձի կեսն արդեն 80 էջ էր ստացվել։ Սակայն, ի վերջո, որոշվել է, որ այն հրապարակելը Հայաստանի և Արցախի շահերից չի բխի։

Նշենք, որ 44-օրյա պատերազմի օրերին ՀՀ ԱԺ-ում քննարկում ծավալվեց Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ, բայց ինչպես նախորդող 29 տարիներին, այդպես էլ այս անգամ այն քննարկման չդրվեց։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում