copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:43 22-11-2021

Բժիշկը հայտարարել է, որ Սաակաշվիլին հոգեբույժի կարիք ունի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բուժման ընթացքում հոգեբույժի և հոգեբանի օգնության կարիք կունենա։ Այս մասին հայտնել է նրա անձնական բժիշկ Նիկոլոզ Կիպշիձեն, որի խոսքերը մեջբերել է «Ինտերֆաքս»-ը։

Բժիշկը չի բացառել նաև արտերկրից մասնագետների ներգրավման անհրաժեշտությունը՝ քաղաքական գործչի վիճակը գնահատելու համար։

«Նա շարունակում է բուժումը. ընդհանուր թուլություն, գլխացավ, ճնշման տատանումներ»,- այսպես է նկարագրել հիվանդի վիճակը Կիպշիձեն։

Սաակաշվիլին հացադուլը դադարեցրել է նոյեմբերի 20-ին։

Ամենից շատ դիտված