copy image url
Ավելին 4 տարի առաջ - 22:04 21-11-2021

Ռուսաստանում «Դելտա» շտամի դեմ պատվաստանյութի փորձնական խմբաքանակ են արտադրել

Գամալեայի անվան կենտրոնի փոխտնօրեն Դենիս Լոգունովը հաղորդել է, որ կազմակերպությունը կորոնավիրուսի Դելտա շտամի դեմ պատվաստանյութի փորձնական խմբաքանակ է արտադրել։

Ինչպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը նշել է Լոգունովը, կենտրոնն այժմ մշակել է բոլոր շտամների համար անհրաժեշտ պատվաստանյութերը։ Ինչ վերաբերում է Դելտա շտամին, ապա փորձնական պատվաստանյութերը պատրաստվել են 26 տիպի (առաջին բաղադրիչ) և 5-րդ տիպի (երկրորդ բաղադրիչ) ադենովիրուսների վրա:

Նրա խոսքով, եթե ներկայումս օգտագործվող պատվաստանյութի արդյունավետությունը սկսի կտրուկ նվազել, կենտրոնը պատրաստ կլինի կիրառել այդ մշակումները։

Լոգունովը հավելել է, որ, հնարավոր է, դա արվի կորոնավիրուսի դեմ քթի կաթիլների տեսքոց պատվաստանյութի կլինիկական փորձարկումների ժամանակ։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը