copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:27 20-11-2021

Գիտնականները ուղեղի կաթվածը կապել են վիտամին D-ի պակասի հետ

Ջոն Հոփքինսի համալսարանի գիտնականները կապ են գտել ուղեղի կաթվածի զարգացման ռիսկի և վիտամին D-ի պակասի միջև, գրում է Express պարբերականը:

Գիտնականները հայտարարել են, որ վիտամին D-ն ազդում է սրտանոթային համակարգի առողջության վրա։ Այդ պատճառով դրա անբավարարությունը հղի է սրտի և անոթների պաթոլոգիաների զարգացմամբ, ինչը կարող է հանգեցնել գանգուղեղի արյան մատակարարման սուր խախտման։

Վիտամին D-ն սինթեզվում է ուլտրամանուշակագույն ճառագայթների ներգործության ներքո, ուստի դրա անբավարարությունը բնորոշ է խիստ կլիմայական պայմաններ ունեցող երկրների բնակիչներին։

Մասնագետների խոսքով՝ ձմռանը վիտամին D-ի պակասը կարելի է լրացնել յուղոտ ձկան, ձվի, տավարի լյարդի և յոգուրտի օգնությամբ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից