copy image url
Ներքին 4 տարի առաջ - 10:31 20-11-2021

Երեւան-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած 8 քաղաքացիները դուրս են գրվել հիվանդանոցից

Երեւան-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած 8 քաղաքացիները հիվանդանոցից դուրս են գրվել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Արմենիա» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Աշոտ Կուրղինյանը։

«Հիվանդանոց տեղափոխվելուց հետո տուժածներից 2-ը մահացել էին, մնացած 8 քաղաքացիները անհրաժեշտ բուժումները ստանալուց հետո դուրս են գրվել, նրանց կյանքին այլեւս վտանգ չի սպառնում»,- հայտնեl է նա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ-ի հատվածում «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենան դուրս է բերել ճանապարհի երթեւեկելի գոտուց աջ եւ կողաշրջվել։ Վարորդը տեղում մահացել է։ Այդ վթարի հետեւանքով մահացել է 6 քաղաքացի, 17-ը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ըստ Քննչական կոմիտեի՝ այդ ճանապարհահատվածի շրջադարձային հատվածում իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում չեն ապահովվել անվտանգության կանոնները։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում