Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 21:32 15-11-2021

«Ինչքան կզում ես, էդքան վրիցդ թռնում ու հավալա են ասում». Արշակ Զաքարյան

Թշնամական ԶԼՄ-ներն անդրադարձել են ռեժիսոր Արշակ Զաքարյանի այն հայտարարությանը, որ «Հայ ազգային գվարդիա» ՀԿ-ն պատրաստվում է 1000 դոլար փոխանցել արցախցի Նորայր Միրզոյանի ընտանիքին, որը Շուշիի մոտակայքում նռնակ էր նետել ադրբեջանցի զինվորների ուղղությամբ:

«Թշնամական պրոպագանդան շատ լավ է աշխատում, մեզ էլ տեռորիստ են անվանել, չնայած թքեմ իրենց վրա… Այ, երբ թշնամիներն ինձ գովեն, ինչպես Նիկոլին են գովում, էդ ժամանակ պատի տակ խփեք ինձ…

Ի դեպ, 1000 դոլարը դարձել է 2000 դոլար, «Ազգային գվարդիայի» տղաները գտան, որ այդ տղան՝ Նորայրը, հիմա բանտում է հայտնվել, կին ու երեխա ունի, որոնք մնում են առանց կերակրողի, դրա համար որոշեցինք այդ մարդուն և ընդհանրապես տղամարդկային դրսևորումներ ցուցաբերած մարդկանց սատար կանգնել:

Մենք հետ չենք կանգնում մեր ասածներից՝ մեր երեխաների վրեժը պետք է առնվի… Թե չէ, ինչքան կզում ես, էդքան վրիցդ թռնում ու հավալա են ասում, ներկա իշխանությունները ձեզ պարզ օրինակ… Այնպես որ, վաղուց ժամանակն է, որ հայ տղամարդն իրեն տղամարդու նման պահի, ու Նորայր Միրզոյանը հայ տղամարդ է, որը չհանդուրժեց այս նվաստացումը»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է պաշտպանության նախարարի փոփոխությանը և այդ պաշտոնում Սուրեն Պապիկյանի նշանակմանը, Արշակ Զաքարյանը նշեց. «Եթե նա նույնիսկ չի ծառայել, ինչ-ինչ պատճառներով ծառայությունն էլ չի ավարտել որպես զինվոր, ինչքանո՞վ է համապատասխանում պաշտպանության նախարարի պաշտոնին: Օրինակ՝ Կոմիտասում մի հատ գեներալի շորերով պարկովշիկ կա՝ շվիշտոկը բերանին, մի քիչ հոգեկան խնդիրներ ունի, բայց գեներալի շորերը լավն են, առաջարկում եմ իրեն էլ ԳՇ պետ դնել…

Արդեն չես էլ ուզում ինչ-որ բան մեկնաբանել, երևի Ջերմուկի մասին էլ կասի (Նիկոլ Փաշինյանը-Ա. Ա.)՝ անհամ ջուր է, ինչներիս է պետք, համ էլ էնտեղ նախկիններն են հանգստացել… Եթե էս իշխանությունը շարունակի մնալ, նույնը լինելու է Տավուշում, մնացած բոլոր հատվածներում, որտեղ հնարավոր է՝ Երասխից բռնած ամեն տեղ… Թշնամին նստել է երկրի իշխանության, ամեն ինչ պիտի հանձնի իր ախպերներին, բա ինչ պիտի անի»:

Արեգ Արևյան

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»