copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:17 14-11-2021

ԵՄ-ն պատժամիջոցներ է պատրաստում Մինսկի դեմ․ Բորելը խոսել է Մակեյի հետ

Երկուշաբթի օրը ԵՄ արտաքին գործերի նախարարները, ինչպես ակնկալվում է, կհաստատեն Բելառուսի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ հինգերորդ փաթեթը: Նոր սահմանափակող միջոցները, ըստ Reuters-ի, կներդրվեն ԵՄ երկրների հետ Բելառուսի սահմանին՝ միգրացիոն ճգնաժամի պատճառով։

Եվրամիությունը պնդում է, որ Բելառուսի իշխանությունները ներգրավված են եղել ճգնաժամի ստեղծման մեջ՝ Մերձավոր Արևելքից ներգաղթյալներին բերելով երկիր և ստեղծելով բոլոր պայմանները, որպեսզի նրանք փորձեն հատել ԵՄ-ի հետ սահմանը՝ առանց անհրաժեշտ փաստաթղթերի։

Reuters-ի փոխանցմամբ՝ բացի ֆիզիկական անձանցից՝ բելառուս պաշտոնյաներից, պատժամիջոցները կարող են վերաբերե Մինսկի միջազգային օդանավակայանին, ուր ժամանում են միգրանտների մեծ մասը։ Դրանք կարող են ազդել նաև ավիաընկերությունների և տուրիստական ​​գործակալությունների վրա, որոնք ներգրավված են միգրանտներին Բելառուս տեղափոխելու մեջ: ԵՄ մի շարք երկրներ, մասնավորապես՝ Լեհաստանը, կարծում են, որ սահմանային ճգնաժամի մեջ ներգրավված է ոչ միայն Մինսկը, այլեւ Մոսկվան։ Լրատվամիջոցները գրում էին, որ պատժամիջոցները կարող են ազդել ռուսական «Աերոֆլոտ»-ի վրա, սակայն, ԵՄ պաշտոնյաների կարծիքով, Ռուսաստանի վրա պատժամիջոցները չպետք է ազդեն։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է

Ձեզ գուցե հետաքրքրի