Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:25 11-11-2021

Կամ ճանապարհ, կամ միջանցք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Կառավարության նիստի ժամանակ վարչապես Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Գորիս-Կապան ճանապարհի խնդրահարույց հատվածում մաքսային, անձնագրային հսկողություն իրականացնելու Ադրբեջանի որոշմանը։ Մասնավորապես ասվում է․ «Շահարկումներից խուսափելու համար պետք է հիշեցնեմ և ձեր ուշադրությունը հրավիրեմ այն փաստի վրա, որ ադրբեջանական անցակետը չի գտնվում Հայաստանի Հանրապետության տարածքում: Խոսքը Էյվազլիի հատվածի մասին է: Հիմա կարող է այլ հարց ծագել: Իսկ հնարավոր չէ՞ր բանակցել, որ այդ ճանապարհին ՀՀ քաղաքացիների և բեռների նկատմամբ որևէ սահմանային հսկողություն չիրականացվեր: Հնարավոր էր, բայց դրա գինը լինելու է միջանցքային տրամաբանությունը, ինչը անընդունելի է մեզ համար»
Նա նաև նշել է, որ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը մշտապես եղել է այն, որ դրանք պետք է վերաբացվեն առանց որևէ էքստերիտորիալության համատեքստի և համապատասխան մաքսային և անձնագրային հսկողության:

«Այսինքն` չենք քննարկել ու չենք քննարկելու որևէ միջանցքային տրամաբանություն, ինչպես նախկինում մի քանի անգամ հայտարարել եմ: Սա ֆիքսված է փոխվարչապետերի եռակողմ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ֆորմատում և կարևոր է նաև նշել, որ վերջին շաբաթներին այս տրամաբանությունը և պայմանավորվածությունը հրապարակային կերպով հաստատել է նաև Ռուսաստանի Դաշնությունը: Հենց այս համատեքստում է թերևս Ադրբեջանը կայացրել երեկվա որոշումը»,- մանրամասնել է Փաշինյանը:
Նա նշեց նաև, որ Հայաստանը հավատարիմ է մնում նոյեմբերի 9-ին և 2021-ի հունվարի 11-ի հայտարարությունների դրույթներին։
Եվ հավելեց․ «Ավելին, մենք շահագրգռված ենք տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաները ապաշրջափակելու հարցում և հույս ունենք առաջիկայում հասնել կոնկրետ լուծումների` եռակողմ աշխատանքային խմբում համաձայնեցված և հայտարարված սկզբունքների հիման վրա»։
Անդրադառնալով Գորիս-Կապան հատվածի մասով Ադրբեջանի որոշմանը՝ Փաշինյանն հատկապես ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունը նույնպես ըստ անհրաժեշտության անցման տեղերում կտեղադրի մաքսային, անձնագրային հսկողության կետեր:

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
23:39 Ուկրաինան հшրվածել է ռուսական նավթավերամշակման գործարանին 2,500 կմ-ի վրա. Զելենսկի
09:01 Արարատ Միրզոյանի կնոջ «հանճարը». 429 միլիոն էր, դարձել է 0
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
21:03 Ապրում եմ իմ երազած կյանքով. Արուսիկ Տիգրանյանի անկեղծացումն ու ընտանեկան կադրերը