copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:21 09-11-2021

Փող տուր՝ կամուսնանամ հետդ. սոցկայքերում ծանոթացել է, խոստացել ու թալանել

ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է 32-ամյա երևանցի տղամարդու համացանցային խարդախությունները։, հայտնում են ՔԿ-ի լրատվական ծառայությունից։

Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, 2020-2021թթ. ընթացքում նա Odnoklassniki.ru սոցիալական ցանցում` «GAG Yan», «GAGO YAN» և «Gagik Avetisyan» անուններով, Facebook.com սոցիալական ցանցում` «Gagik Asatryan» անվամբ, Instagram.com կայքում «g.22.g22.g.22.g» անվամբ գրանցված օգտահաշիվների միջոցով ծանոթացել է մի շարք կանանց հետ, ներկայացել որպես ֆինանսապես ապահովված անձ, ամուսնանալու կեղծ խոստումներ տվել ու ձեռք բերել նրանց վստահությունը:

Ապա տիրացել է կին օգտատերերի «Իդրամ» դրամապանակների տվյալներին, նրանց տվյալներով ձևակերպել առցանց վարկային պայմանագրեր ու այդ կերպ հափշտակել ընդհանուր 3.050.000 դրամ գումարը:

Բացի այդ, չարաշահելով վերոնշյալ կանանցից մեկի վստահությունը, խարդախությամբ հափշտակել է նաև նրա ոսկյա զարդերը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 32-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 2-րդ մասի 2-րդ կետով (3 դրվագ) և 178-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Հաշվի առնելով հանցագործության այս տեսակի տարածումը՝ քննչական մարմինը այս և այլ օգտատերերի նմանօրինակ գործողություններից տուժած քաղաքացիներին հորդորում է դիմել իրավապահ մարմիններին, միաժամանակ նաև զերծ մնալ սեփական դրամապանակների տվյալներն այլ անձանց տրամադրելուց:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից