copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 23:23 08-11-2021

Կալիֆոռնիայում աշխատանքից ազատել են ուսուցչուհուն, որ երեխաներին ասել է, թե Թրամփը դեռևս Միացյալ Նահանգների նախագահն է

ԱՄՆ-ում դավադրության տեսություններ տարածող պատմության ուսուցչին զրկել են Կալիֆորնիայի Վենտուրա քաղաքի ավագ դպրոցում երեխաների հետ աշխատելուց: Այս մասին հաղորդում է CBS New York-ը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ ի թիվս այլ բաների, նա պնդել է, որ Դոնալդ Թրամփը դեռևս Միացյալ Նահանգների ներկայիս նախագահն է։

Դա հաստատվել է այն բանից հետո, երբ երեխաներից մեկը գրի է առել պատմաբանի հնչեցրած վարկածները։

«Հանթեր Բայդենը (ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի որդին - Oragir.news), օրինակ, գործարքներ է կնքում Չինաստանի և Ուկրաինայի հետ, որտեղ նա անօրինական գումարներ է ներդրել։ Նրա նոթբուքում եղել է նաև մանկական պոռնոգրաֆիա: Նա հարաբերություն է ունեցել զարմուհու հետ»,- ձայնագրության մեջ պատմել է կինը երեխաներին։

Շատ ծնողներ վրդովված էին այս ձայնագրությունից և դասարանում շրջանառվող այլ դավադրության տեսություններից: Հետաքննության ընթացքում ուսուցչին ժամանակավորապես հեռացրել են աշխատանքից։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ