copy image url
Ներքին 4 տարի առաջ - 21:11 08-11-2021

Մենք սկզբնավորում ենք համազգային դիմադրություն Հայաստանում, Արցախում, Սփյուռքում. «Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել․

«Հիմք ընդունելով հայ ժողովրդի միասնական կամքն արտահայտող՝ Հայաստանի անկախության և ԼՂՀ հռչակման մասին հռչակագրերը, վերահաստատելով Հայաստանի և հայ ժողովրդի անքակտելի իրավունքներն ու կենսական շահերը պաշտպանելու հանձնառությունը՝

Նկատի ունենալով, որ

· Այս իշխանությունն աղետաբեր է Հայաստանի, Արցախի ու հայության համար,

· Պարտության խորհրդանիշ ուժը չի կարող խաղաղություն, արժանապատվություն, զարգացում ապահովել,

· Իշխանությունը պահելու համար իշխող ուժը պատրաստ է գնալ նորանոր զիջումների և ինքնիշխանության կորստի,

Հաշվի առնելով

· Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմի հետևանքով տարածաշրջանային և աշխարհաքաղաքական լրջագույն մարտահրավերները,

·Քաղաքական-տնտեսական էքսպանսիա իրականացնելով՝ տարածաշրջանում հաստատվելու՝ Թուրքիայի նկրտումները,

·44-օրյա պատերազմի արդյունքներից առավելագույնը ստանալու՝ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը, այն է՝ Արցախի հայաթափումն ու Հայաստանի հանդեպ տարածքային հավակնությունները բավարարելը,

·Արցախյան հակամարտության էության և ձևաչափի միջազգային ընկալումից, խաղաղ կարգավորման գործընթացի հիմնարար սկզբունքներից Ադրբեջանի հրաժարումը,

· ՌԴ խաղաղապահ առաքելությունը սահմանափակելու և պատերազմ վերսկսելու՝ Ադրբեջանի փորձերը,

Արձանագրելով, որ

· Հայաստանում հաստատվել է մեկ մարդու իշխանություն, պետական ինստիտուտները կազմալուծված են,

· Ուժային կառույցները ծառայեցվում են իշխանությունը պահելու միակ նպատակին,

· Հայաստանն այլևս իրավական, ժողովրդավարական, սոցիալական պետություն չէ,

Համոզված լինելով, որ

• Հայաստանի և հայության կողմից կենսական զիջումներ ենթադրող որևէ գործընթացի վերջնարդյունքը հայոց պետականության փլուզումն է,

• Հայաստանի՝ որպես ազգային և ինքնիշխան պետության զարգացման երաշխիքը նրա աշխարհաքաղաքական նշանակության և սերունդների իրավունքների պահպանումն ու ամրապնդումն է,

• Հայաստանի և Արցախի գոյության ու անվտանգության հիմնահարցերը փոխկապակցված են,

• Արցախյան հիմնախնդրի արդարացի լուծման, կայուն խաղաղության ապահովման երաշխիքը ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի անվերապահ կիրառումն է՝ բացառելով Ադրբեջանի կազմում Արցախի՝ որևէ կարգավիճակով ամրագրումը,

• Անհրաժեշտ է վերականգնել Արցախի ժողովրդի անվտանգությունն ու ինքնորոշման իրավունքի իրացումը երաշխավորելու՝ Հայաստանի հանձնառությունը,

• Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես ներկայացնող որևէ անձ, Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված ընթացակարգերի խախտումով, չի կարող ստորագրել քաղաքական կամ ռազմական բնույթի որևէ փաստաթուղթ։

Հանրահավաքը հայտարարում է.

Արտաքին վտանգները չեզոքացնելու, Արցախի հայաթափումը, Հայաստանի թուրքացումը բացառելու, ներքին կյանքում համերաշխություն հաստատելու, հայությունը համախմբելու նպատակով մենք սկզբնավորում ենք համազգային դիմադրություն՝ Հայաստանում, Արցախում, Սփյուռքում։

Նպատակն անփոփոխ է՝ հեռացնել պարտության խորհրդանիշ ուժին, վերականգնել Հայաստանի ինքնիշխանությունն ու հայ մարդու արժանապատվությունը։

Սա մեկ ուժի, մեկ դաշինքի դիմադրություն չէ, յուրաքանչյուր արժանապատիվ հայ մարդու գործն է։

Մինչև հաղթանակը՝ այս պայքարը կարող է մեկ շաբաթ կամ ամիսներ տևել։ Սա ենթադրում է յուրաքանչյուրիս հետևողական, ամենօրյա աշխատանք և գործողություն։

Մենք սկսում ենք կազմակերպվել։ Մեր ներկայությունն Ազգային ժողովում ծառայելու է դիմադրության հզորացմանը։ Պահը հասունացավ՝ պայքարը կտեղափոխենք միայն փողոցներ ու հրապարակներ։

Պարտության խորհրդանիշ վարչախումբը հեռացվելու է։ Սյունիքը չի զիջվելու, Արցախը չի հայաթափվելու, Հայաստանը չի թրքացվելու։

Հայաստանը լինելու է ինքնիշխան պետություն, հայ մարդն ապրելու է արդար, ուժեղ երկրում։ Հայ մարդն աշխարհում քայլելու է գլուխը բարձր»։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը