copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:27 04-11-2021

Մեծ Բրիտանիան աշխարհում առաջինն է, որ հավանություն է տվել մոլնուպիրավիրի օգտագործմանը COVID-19-ի բուժման համար

Աշխարհում առաջին անգամ Մեծ Բրիտանիայի իշխանություններն են հավանություն տվել մոլնուպիրավիր դեղամիջոցի օգտագործմանը, որը նախատեսված է COVID-19-ով հիվանդների բուժման համար։ Այս մասին հաղորդում է Դեղամիջոցների և բժշկական սարքերի վերահսկման բրիտանական գործակալությունը։

Դեղորայքը ստեղծվել է ամերիկյան Merck և Ridgeback Biotherapeutics ընկերությունների կողմից։ Նշվում է, որ այն կանխում է վարակի բազմապատկումը և մարդու օրգանիզմում պահպանում վիրուսի ցածր մակարդակը՝ միաժամանակ նվազեցնելով հիվանդության ծանրությունը։ Դեղորայքն ավելի արդյունավետ է ընդունել հիվանդության վաղ փուլերում: Գործակալությունը խորհուրդ է տվել օգտագործել այն դրական թեստից և ախտանշանների ի հայտ գալուց հետո հինգ օրվա ընթացքում։

Մոլնուպիրավիրը թույլատրվում է օգտագործել այն մարդկանց, ովքեր հիվանդացել են թեթև և միջին ձևով, ինչպես նաև ծանր հիվանդության առնվազն մեկ ռիսկի գործոն ունեցող պացիենտներին: Սա վերաբերում է մի շարք հիվանդություններ ունեցող և տարիքավոր (ավելի քան 60 տարեկան) մարդկանց: Մոլնուպիրավիրը նախատեսված չէ որպես կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փոխարինող:

Մեծ Բրիտանիայի առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Սաջիդ Ջավիդը «պատմական» է անվանել երկրում մոլնուպիրավիրի օգտագործման թույլտվության օրը՝ նշելով, որ բուժման այս մեթոդը «նորարարական է»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում