copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:55 03-11-2021

ԱՄՆ-ը ծրագրում է պարտավորվել առաջինը միջուկային հարված չհասցնել. WP

The Washington Post-ի տվյալներով՝ Սպիտակ տունը ուսումնասիրում է գործող միջուկային քաղաքականության վերանայման հնարավորությունը։ Ինչպես հաղորդում է պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, Վաշինգտոնը կարող է հրաժարվել առաջինը միջուկային հարված հասցնելու իրավունքից. մինչ այժմ ԱՄՆ-ը նման պարտավորություն չի ստանձնել:

Եթե ​​որոշումը ընդունվի, միջուկային զենքը Սպիտակ տան համար պաշտոնապես կդառնա զուտ որպես զսպող միջոց, իսկ ճշգրիտ հանգամանքները, որոնք կարող են հանգեցնել ԱՄՆ միջուկային պատասխանի, ավելի միանշանակ տեսք կունենան, քան մինչ այժմ:

Գաղափարը, որ ԱՄՆ-ից չի պահանջվի առաջինը կիրառել միջուկային զենք, երկրի գործող ղեկավար Ջո Բայդենը հայտարարել էր դեռ 2017 թվականի հունվարին՝ այն ժամանակ զբաղեցնելով փոխնախագահի պաշտոնը։

Ամենից շատ դիտված

21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
09:31 Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ պաշտոնանկություններ են սպասվում նաև քրեական ոստիկանությունում