copy image url
Ավելին 4 տարի առաջ - 22:42 02-11-2021

Լեոնարդո Դի Կապրիոն Գլազգոյում կայացած համաժողովի ժամանակ կոչ է արել փրկել մարդկությանը

Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն խնդրել է համաշխարհային առաջնորդներին, ովքեր մասնակցում են COP26 կլիմայի փոփոխության կոնֆերանսին, միջոցներ ձեռնարկել մարդկության փրկության համար: Այս մասին նա հայտնել է Twitter-ում։

«Ես միանում եմ Անտոնիո Գուտերիսին (ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար- Oragir.news) և կոչ եմ անում COP26-ի ղեկավարներին վճռականորեն գործել կլիմայի հարցով, պաշտպանել մեր ապագան և փրկել մարդկությունը: Ժամանակն է համերաշխության և գործողությունների»,- գրել է դերասանը՝ նշելով իր հրապարակման մեջ Գուտերիսին, ով նախկինում հանդես էր եկել նույն խնդրանքով։

Դերասանը վաղուց հայտնի է կլիմայի փոփոխության դեմ պայքարում իր ակտիվությամբ։ Նա նաև երեքշաբթի՝ նոյեմբերի 2-ին, մասնակցել է COP26 համաժողովին: Իսկ այս տարվա սկզբին նա ստորագրել է բաց նամակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ խնդրելով տեսնել և արձագանքել կլիմայական խնդիրներին: Նա վերջերս ներդրումներ է կատարել արհեստական ​​մսի ստարտափներում՝ Aleph Farms և Mosa Meat ընկերություններում:

Նշենք, որ Շոտլանդիայի մայրաքաղաք Գլազգոյում անցկացվող համաժողովին մասնակցում են առաջատար երկրների ղեկավարները։ Միջոցառումը կգործի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 12-ը։ Օրակարգում են Փարիզի համաձայնագրի նպատակներին հասնելու ուղիները և Երկրի ջերմաստիճանի 1,5 աստիճանի սահմաններում զսպելու ընդհանուր ռազմավարության մշակումը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում