copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:33 01-11-2021

ՀՀ ոստիկանությունը ներքին զորքերի փոխարեն ազգային գվարդիա կունենա

ՀՀ ոստիկանության ներքին զորքերի փոխարեն 2022թ–ին կստեղծվի ազգային գվարդիա։ Ոստիկանությունում հարցը դեռ քննարկման փուլում է։ Վերջնական որոշումից հետո արդեն կներկայացվի հանրային քննարկման։ Այսօր Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը։

«Սա իրականում կարևորագույն հարց է։ Բայց այս պահին, կարծում եմ, այսքանով սահմանափակվենք, հետագայում ավելի մանրամասն կպարզաբանենք ու միասին խորությամբ կուսումնասիրենք»,– ի պատասխան «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանի հարցի` ասաց Ֆիդանյանը։

Փոխոստիկանապետը չհստակեցրեց նաև` արդյոք այդ փոփոխությունից հետո ստեղծվող նոր ստորաբաժանումը շարունակելու է մասնակցել ՀՀ սահմանների պաշտպանությանը։

Ընդդիմադիր պատգամավորը նաև հետաքրքրվեց` ինչու է հաջորդ տարվա բյուջեում ֆինանսական գերապատվությունը տրվել պետական պահպանության ծրագրին` ի հաշիվ հանրային կարգի պահպանման ծրագրային ծախսերի կրճատման։

Խաչատրյանը շեշտեց, որ հանրային կարգի պահպանման ծրագրի ֆինանսավորումը 24 մլրդ դրամից նվազեցվել է 6.7 մլրդ դրամի, մինչդեռ պետական պահպանության ծրագրերինը 4 մլրդ դրամից աճել է շուրջ 8 մլրդ դրամի։

Մեկնաբանելով ֆինանսական փոփոխությունները` Ֆիդանյանը նշեց, որ դա տեղի է ունեցել այն պատճառով, որ ներքին զորքերի համակարգը դուրս է բերվել հանրային կարգի պահպանման դասիչից։

«Այսինքն` մենք այստեղ նախորդ տարվա համեմատ որևէ ֆինանսական փոփոխություն չունենք»,– ասաց փոխոստիկանապետը։

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
12:30 Եթե որևէ ձեռնարկություն 1 տարում 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է ոլորտում աշխատելուց. Փաշինյան
14:23 Արտակարգ դրություն Մոսկվայում. 200 անօդաչուների հարձակումից հետո դադարեցվել են բոլոր չվերթները
14:44 Գոռ Հակոբյանը հայտնել է որդու բուժման 6-րդ փուլի մեկնարկի մասին. ընտանիքը շարունակում է պայքարը Գերմանիայում
18:07 ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
09:00 Քրիստինե Գրիգորյանի հորաքրոջ հետախուզվող տղան և ՔՊ-ականների ընտանեկան արտոնությունները
18:42 Սիրում եմ քեզ շատ․ Վահագն Գալստյանի անակնկալն ու շնորհավորանքը դստեր ծննդյան տարեդարձին
13:00 Դոն Քիխոտի պես. ինչու է Փաշինյանը հոխորտում ընդդիմության վրա
16:12 Մենք փոքր ազգ ենք. Արա Ղազարյանն անդրադարձել է Սոնա Մանուկյանի շուրջ ստեղծված սկանդալին

Ձեզ գուցե հետաքրքրի