copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:50 30-10-2021

Օբյեկտիվորեն առաջացած հարցադրում եմ ուզում բարձրաձայնել․ Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նոյեմբերի 1-ից բաց տարացքներում դիմակ կրելը կրկին կդառնա պարտադիր։

Մի կողմ եմ թողնում այն փաստը, որ աշխարհի գրեթե բոլոր երկրներում բաց տարածքներում դիմակ կրելու պահանջը վերացված է, բայց այնուամենայնիվ օբյեկտիվորեն առաջացած հարցադրում եմ ուզում բարձրաձայնել․

արդյո՞ք առողջապահության նախարարի աշխատասենյակը զբաղեցնող տիկինը պատկան մարմիններից, օրինակ՝ դատական դեպարտամենտից, փորձել է ճշտել, թե նախորդ պարտդիրության պահանջից հետո քանի վարչական ակտ է բողոքարկվել դատարանում և քանիսն են բավարարվել։

Վստահ եմ՝ չի արել։

Անելու դեպքում կտեսներ, որ բաց տարածքում դիմակ չկրելու հիմքով կազմված վարչական ակտերի դեմ բերված բողոքների մեծամասնությունը բավարարվել է։

Եթե նախորդ սահմանափակման դեպքում են դատարանները բավարարել հայցերը, ապա այս դեպքում դրանք անկասկած բավարարվելու են, որովհետև առնվազն անտրամաբանական են այն բացառությունները, որոնք տիկինը նախատեսել է իր հերթական կիսաիրավական որոշման մեջ։

Հիմա Անահիտը նպատակ ունի վատնելով պետական ռեսուրսը անհարկի ծանրաբեռնե՞լ դատարանները, թե՞ «հակահամաճարակային միջոցառում»-ը շարունակում է ընկալել վահագնհովակիմյանական փիլիսոփայության մեջ»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում