Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:52 30-10-2021

Վրաստանում ընդդիմությունը հայտարարել է կեղծ վկայականներով քվեարկության փաստերի մասին

Վրացական ընդդիմությունը հայտարարում է ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլում անձը հաստատող կեղծ վկայականներով քվեարկության փաստերի մասին։ «Միացյալ ազգային շարժման» գրասենյակում կայացած ճեպազրույցում Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Թամար Կորձայան ներկայացրել է երկու վկայականների լուսանկարներ, որոնցում համընկնում են անունները, անձնական համարները և վավերականության ժամկետները։ Միաժամանակ տարբերվում են փաստաթղթերի սերիական համարներն ու սեփականատերերի ազգանունները, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։

«Այս ապացույցները հաստատում են այն, ինչ մենք ապացուցել ենք այս տարիների ընթացքում՝ անձը հաստատող կեղծ փաստաթղթերի օգնությամբ Վրաստանի իշխանությունները կեղծում են ընտրությունները։ Ըստ այդմ, այսօր մենք պահանջում ենք հետաքննել համակարգային հանցագործությունները, այդ թվում՝ սկսած արդարադատության նախարարությունից վերջացրած Կենտրոնական ընտրական հանձնաժողովով»,- հայտարարել է Կորձայան։

Ամենից շատ դիտված

19:37 Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը
17:37 Արեց հնարավորն ու անհնարը. Լիանա Վանոյանի շնորհակալությունը ջրասուզակ Վահե Մելքոնյանին
19:00 Պապ թագավորը չէ խնդիրը, այլ Ամիրյանը․ դա Ադրբեջանը չէր կարող ընդունել
20:30 Ոսկեգույն պատրանք. Պապոյանը հաշվում է բեռնատարները, գյուղացին՝ իր կորուստները
22:44 Ռոտենբերգի փաստաբանը պնդում է՝ Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ
10:26 Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան
22:37 Ռուսական բենզինի հնարավոր արգելքը. ինչպես կդիմակայի Հայաստանը նոր փորձությանը
19:44 Երևանում կորած չինացի աղջկան գտել են
22:31 Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց
22:20 Հայ դատի ոչ մի ներկայացուցիչ չի հրավիրվել ԱՄՆ Կոնգրեսի ադրբեջանական միջոցառմանը