Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:42 30-10-2021

Եվրախորհրդարանը դատի է տվել Եվրահանձնաժողովին Եվրոպական դատարանում

Եվրախորհրդարանը դիմել է Եվրոպական դատարան՝ ընդդեմ Եվրոպական հանձնաժողովի. պատճառն այն է, որ վերջինս չի ակտիվացրել Եվրամիության մեջ մտնող պետություններում օրենքի գերակայության խախտման համար պատժի մասին կանոնակարգը։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլին։

ԵՄ օրենքի գերակայության մեխանիզմը հավանության է արժանացել 2020 թվականի դեկտեմբերին ԵՄ գագաթնաժողովի մասնակիցների կողմից, ուժի մեջ է մտել, բայց մինչ այժմ չի կիրառվել։ Այն նախատեսում է, որ Եվրահանձնաժողովը կարող է կրճատել համատեղ բյուջեից միջոցների հատկացումը այն երկրներին, որոնցում օրենքի գերակայության խախտման պատճառով առկա է փողերի ոչ նպատակային ծախսման սպառնալիք:

Լեհաստանը և Հունգարիան, մտավախություն ունենալով, որ նոր կարգավորումը կարող է կիրառվել իրենց դեմ, իրենց հերթին դատական ​​հայցեր են ներկայացրել Եվրոպական դատարան՝ ընդդեմ օրենքի գերակայության մեխանիզմի։ Որոշումը սպասվում է մի քանի ամսից, իսկ մինչ այդ Եվրահանձնաժողովը որոշել էր չշտապել այն կիրառել։

Սասոլիի խոսքով՝ Եվրախորհրդարանն ակնկալում է, որ Եվրահանձնաժողովը կգործի հետևողականորեն և կյանքի կկոչի իր ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյաենի հայտարարությունները, որը Լեհաստանին սպառնացել է պատժամիջոցներով, եթե նա պնդի ազգային օրենքների գերակայությունը ԵՄ օրենսդրության նկատմամբ։ «Խոսքին պետք է հաջորդի գործը»,- ասել է խորհրդարանի նախագահը։

Ամենից շատ դիտված

19:37 Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը
17:37 Արեց հնարավորն ու անհնարը. Լիանա Վանոյանի շնորհակալությունը ջրասուզակ Վահե Մելքոնյանին
19:00 Պապ թագավորը չէ խնդիրը, այլ Ամիրյանը․ դա Ադրբեջանը չէր կարող ընդունել
20:30 Ոսկեգույն պատրանք. Պապոյանը հաշվում է բեռնատարները, գյուղացին՝ իր կորուստները
22:44 Ռոտենբերգի փաստաբանը պնդում է՝ Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ
10:26 Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան
22:37 Ռուսական բենզինի հնարավոր արգելքը. ինչպես կդիմակայի Հայաստանը նոր փորձությանը
19:44 Երևանում կորած չինացի աղջկան գտել են
22:31 Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց
22:20 Հայ դատի ոչ մի ներկայացուցիչ չի հրավիրվել ԱՄՆ Կոնգրեսի ադրբեջանական միջոցառմանը

Ձեզ գուցե հետաքրքրի