copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:31 30-10-2021

Հատուկ նշանակության ջոկատներ են տեղափոխում Ռուսթավիի բանտ, որտեղ գտնվում է Սահակաշվիլին

Հատուկ ջոկատայիններ են տեղափոխում Ռուսթավիի բանտ, հաղորդում է SOVA-ն։ Բացի այդ, տեղում հերթապահում է շտապօգնության մեքենան։ Դեռևս հստակ հայտնի չէ, թե ինչու է հատուկ նշանակության ջոկատներ մոբիլիզացնելու որոշում ընդունվել, սակայն, ինչպես հոկտեմբերի 29-ին հայտարարել է Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը, Սահակաշվիլիի առողջական վիճակի վատթարացման և նրան քրեակատարողական հիմնարկի հիվանդանոցում հոսպիտալացնելու դեպքում կարող են անկարգություններ սկսվել:

Պետական ​​անվտանգության ծառայությունը հատուկ ճեպազրույցում հայտարարել է պետական հեղաշրջման նպատակով դավադրության գործով հետաքննություն սկսելու մասին։ «Պետական ​​անվտանգության ծառայությունը հետաքննում է պետական հեղաշրջում իրականացնելու նպատակով դավադրությունը։ Հետաքննության շրջանակում պարզվել է, որ գործով ամբաստանյալները ծրագրել են որոշակի ապակայունացնող գործողություններ իրականացնել, մասնավորապես՝ բանտարկյալ Միխայիլ Սահակաշվիլիի առողջության վատթարացման դեպքում նրան Գլդանիի բանտի հիվանդանոց տեղափոխելը կանխելու համար ծրագրել են փակել դեպի այդ հաստատություն տանող ճանապարհները։ Նրանց նպատակն է երկրում անկառավարելի իրավիճակ և քաոս ստեղծել՝ բանտարկյալ Սահակաշվիլիի տեղափոխմանը խոչընդոտելու համար։ Նմանատիպ գործողություններ կարող են տեղի ունենալ Սահակաշվիլիին այլ հաստատություններ տեղափոխելու դեպքում»,- հայտնել են ՊԱԾ-ից։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից