copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:58 30-10-2021

Մոնակոյի իշխանուհի Շառլենի փախուստի պատճառը սեքս-սկանդալներն են

Հայտնի է դարձել Մոնակոյի իշխանի կնոջ՝ 43-ամյա իշխանուհի Շառլենի երկրից փախուստի պատճառը. նա մեկնել է հայրենիք՝ Հարավային Աֆրիկա: Նրան այդ քայլին են դրդել, ինչպես ենթադրում են լրագրողները, Ալբերտ II-ի շուրջ ծավալվող սեքս-սկանդալները, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։

Լրագրողների տվյալներով, իշխանն ընդամենը երեք ապօրինի երեխա ունի։ Երկուսին ծննդաբերել են տարբեր ավիաընկերությունների բորտուղեկցորդուհիներ, երրորդին՝ Նյու Յորքի ռեստորաններից մեկի մատուցողուհին։ Իշխանը հայրություն ճանաչել է, բայց արտաամուսնական կապից ծնված երեխաները չեն կարող հավակնել գահին։

Սակայն, առնվազն ևս երկու երեխա է հավակնում Ալբերտ II-ի հայրությանը։ Անցած տարվա դեկտեմբերին կինը դատարանի միջոցով պահանջել էր իր երեխայի հայր ճանաչել իշխանին։ Միապետը հրաժարվել էր ԴՆԹ թեստից և չէր ճանաչել երեխային։ Իսկ այս տարի նա սկսել էր նամակներ ստանալ 16-ամյա մի աղջկանից, որը Ալբերտին հայր է անվանում և հարցնում, թե ինչու նա չի ցանկանում շփվել իր հետ։

Դրանից հետո իշխանուհի Շառլենը մեկնել է հայրենիք։ Նա իր Instagram-ում նկարներ է հրապարակում, որոնք վախեցնում են երկրպագուներին։ Բոլորը նշում են, որ նա շատ հյուծված և գունատ տեսք ունի։ Իշխանական զույգը երկու երեխա ունի՝ յոթամյա Գաբրիելլան և Ժակը: Մայրը գրում է, որ հուսահատ կարոտում է երեխաներին և երազում է որքան հնարավոր է շուտ գրկել նրանց։

Ամենից շատ դիտված

21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
12:08 Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
13:46 Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան
22:57 Ծառուկյանը կամ Սյունիքի մարզպետը ի՞նչ կապ ունեն կրթության հետ. հարցում