copy image url
Միտք 4 տարի առաջ - 20:44 29-10-2021

Ինչո՞ւ է Հայաստանում հաստատվել տոտալիտար ռեժիմ

Տոտալիտարիզմը (ամբողջատիրությունը) քաղաքական ռեժիմ է, որի պայմաններում պետական իշխանությունը ձգտում է լիարժեք, ամբողջական վերահսկողություն հասարակության բոլոր ոլորտների վրա: Պետական ​​իշխանությունն այս դեպքում կենտրոնացած է մեկ անձի կամ մարդկանց փոքր խմբի ձեռքում։ «Առաջնորդը» հիմնվում է իշխող կուսակցության և պատժիչ կառույցների վրա։

Տոտալիտար քաղաքական ռեժիմի պայմաններում մարդկանց իրավունքներն ու ազատությունները թղթի վրա կան, բայց գործնականում չեն կիրառվում: Խորհրդարանը և ժողովրդավարության ապահովման այլ ​​ինստիտուտները գոյություն ունեն ֆորմալ ձևով և իրականում լիովին ենթարկվում են բարձրագույն իշխանությանը։

Տոտալիտար իշխանությունը ձգտում է վերահսկել ոչ միայն քաղաքական ոլորտը, այլև կյանքի այլ ոլորտներ՝ տնտեսությունը, կրթությունը, առողջապահություն, բանակ, սոցիալական հարաբերությունները և քաղաքացիների անձնական կյանքը։

Տոտալիտար ռեժիմի դեպքում պետությունը արհեստական` սոցիալական պահանջ չունեցող, օրենքների միջոցով իրականացնում է մարդու սոցիալական և անձնական կյանքի վերահսկողություն` տեղաշարժի, շփումների (այդ թվում` հեռախոսազանգերի), սոցիալական կապերի (այդ թվում` համացանցում) և այլն: Իշխանությունն իրեն է վերագրում անսահմանափակ լիազորություններ, փաստացի վերացվում է իշխանությունների բաժանումը, կառավարությունը և դատարանները ենթարկվում են գործող քաղաքական իշխանությանը: Վերջինս, տոտալիտար ռեժիմի դեպքում, հանդես է գալիս կուսակցության տեսքով, բայց իրականում այդ կուսակցությունում վերջին խոսքի իրավունքը պատկանում է մեկ հոգու:

Տոտալիտար ռեժիմի դեպքում հետապնդվում են այլախոհները և ազատամիտները: Ընդդիմություն կամ չկա, կամ զրկված է իշխանության վրա ազդելու որևէ հնարավորությունից, չկա կարծիքների բազմազանություն և խոսքի ազատություն:

Տոտալիտար ռեժիմն իշխանություն իրացնելու համար օգտագործում է ուժային կառույցները, իսկ այդ օգտագործումը և ճնշումներն արդարացնելու համար տարածում է մի գաղափարախոսություն, որտեղ խոսվում է կայունության, ազատության, արդարության, խաղաղության և այլ «լավ բաների» մասին: Որպես կանոն, տոտալիտար համակարգը պայքարում է կրոնի և եկեղեցու դեմ, իսկ ամենահետաքրքիրն այն է, որ փորձում է կրոնը փոխարինել իր շինծու գաղափարախոսությամբ: Խորհրդային միության, նացիստական Գերմանիայի և Հյուսիսային Կորեայի օրինակները բոլորը գիտեն:

Տոտալիտար ռեժիմը, որպես կանոն, հիմնվում է հասարակության լյումպենացված հատվածի վրա, որը չունի աշխատանք, կրթություն, մշտական զբաղմունք, կայուն եկամուտ և այլն: Այդպիսի մարդիկ հեշտ են տրվում մանիպուլյացիաներին, պատրաստ են չնչին գումարի դիմաց մասնակցել իշխանության կողմից կազմակերպվող քաղաքական (հանրահավաք) և այլ միջոցառումներին (օրինակ` սոցիալական հարցում), պատրաստ են նույնիսկ աննշան խրախուսման դիմաց հրապարակավ պաշտպանել իշխանության այս կամ այն տեսակետը` դրանով ստեղծելով կեղծ տպավորություն, թե իշխանությունն ունի մեծաքանակ համախոհներ: Առհասարակ լյումպեն զանգվածի օգտագործման ձևերը բավականին շատ են, և տոտալիտար իշխանությունը լայնորեն օգտվում է դրանցից: Հայաստանում, օրինակ, կարելի է տեսնել իշխանության հրահանգները կատարող լյումպենների ոչ միայն հրապարակում կամ հեռուստաեթերում, այլև համացանցում:

Տոտալիտար ռեժիմը լյումպեններից, որպես կանոն, ստեղծում է նաև ավազակային խմբեր, որոնք կատարում են կոնկրետ մարդկանց հետապնդելու, նրանց դեմ բողոքելու, վիրավորելու և այլ պատվերներ՝ ընդհուպ մինչև ֆիզիկական բռնությունը: Ակնհայտ է, որ վերը նշված բոլոր երևույթները պարզ տեսանելի են Հայաստանում, հետևաբար, կարելի է եզրակացնել, որ Հայաստանում նույնպես հաստատվել է տոտալիտար ռեժիմ`գործող վարչապետ Ն. Փաշինյանի գլխավորությամբ:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում