copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 19:26 29-10-2021

Մենք գիտենք Թուրքիայի ռազմական կարիքների մասին. Պենտագոն

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը և Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հոկտեմբերի 27-ին հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Նախարարների հեռախոսազրույցի վերաբերյալ ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Ջոն Քիրբիի հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում երկու երկրների հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր:

ԱՄՆ պաշտպանության նախարար Օսթինը հայտնել է, որ ԱՄՆ-ն տեղյակ է Թուրքիայի ռազմական արդիականացման կարիքների մասին։ Օսթինը նաև շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ Անկարայում Պենտագոնի պատվիրակությանը հյուրընկալելու համար:

Նախօրեին Պենտագոնի հայտարարության մեջ նշվում էր, որ Անկարայում ԱՄՆ պաշտպանության նախարարության պատվիրակությունը բանակցություններ է վարում Թուրքիային F-35 ծրագրից հեռացնելու շուրջ։ Նաև տեղեկացվում էր, որ կողմերն առաջիկա ամիսներին կրկին կհանդիպեն Վաշինգտոնում։

Ամենից շատ դիտված

21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
12:08 Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
13:46 Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան
22:57 Ծառուկյանը կամ Սյունիքի մարզպետը ի՞նչ կապ ունեն կրթության հետ. հարցում