copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:43 29-10-2021

«Բանան ուտելու» ակցիայի համար Թուրքիայից կարտաքսեն տասնյակ սիրիացիների

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է սոցիալական ցանցերում «բանան ուտելու» ակցիա սկսած տասնյակ սիրիացիների արտաքսման մասին։ Նրանք մեղադրվում են «ժողովրդին ատելության և թշնամանքի դրդելու կամ նվաստացնելու» մեջ։ Այս մասին հաղորդում է ermenihaber-ը:

Սիրիացի երիտասարդներն այդ ակցիան սկսել են TikTok-ում և այլ հարթակներում։ Նրանք տարածում են տեսանյութեր, որոնցում բանան են ուտում՝ այդպիսով արձագանքելով օրեր առաջ սոցիալական ցանցերի թուրքական տիրույթում աղմուկ բարձրացրած մի ռեպորտաժի։

Թուրքական հասարակության մեջ սիրիացի փախստականների նկատմամբ առկա ընկալումը ցույց տվող այդ ռեպորտաժում անցորդներից մեկը դիմում է հարցազրույց տվող սիրիացի ուսանողին՝ ասելով. «Դու ինձնից ավելի հանգիստ ես ապրում։ Ես բանան չեմ կարողանում ուտել, իսկ դուք շուկաներից կիլոգրամներով բանան եք գնում»։

Ակցիայի շրջանակում արվող այդ տեսանյութերը Թուրքիայում միգրանտների հարցերով զբաղվող վարչությունը համարել է հիմք սիրիացի երիտասարդներին արտաքսելու համար, ինչից հետո ՆԳՆ-ն հայտնել է 7 անձի ձերբակալման մասին։ Ավելի ուշ հայտարարվել է, որ հաստատվել է տեսանյութերում ներգրավված 31 անձի ինքնությունը։ Նրանցից 11-ն արդեն ձերբակալվել են։

Ամենից շատ դիտված

21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
12:08 Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
13:46 Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան
22:57 Ծառուկյանը կամ Սյունիքի մարզպետը ի՞նչ կապ ունեն կրթության հետ. հարցում