copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:25 29-10-2021

COVID-19-ը Վրաստանում. 3965 նոր դեպք

Վրաստանում ևս 43 հիվանդ է մահացել կորոնավիրուսային վարակի հետևանքով առաջացած բարդություններից։ Համավարակի ընթացքում COVID-19-ի զոհերի թիվը հասել է 9961-ի։

Մեկ օրվա ընթացքում երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 3965 նոր դեպք։ Նախորդ օրն անցկացվել է 48513 թեստ՝ ՊՇՌ թեստեր՝ 18210, հակագենային արագ թեստեր՝ 30303։

Ապաքինվել է ևս 4627 հիվանդ։ Երկրում COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 711255 է, ապաքինվածները՝ 652505։

Կառավարական stopcov.ge կայքի տվյալներով, Վրաստանում կորոնավիրուսի հայտնաբերման մակարդակը կազմել է օրական 8.17%, վերջին 14 օրվա ընթացքում՝ 8.94%, իսկ շաբաթվա ընթացքում՝ 8.87%։

Կորոնավիրուսի դեմ օրական պատվաստվել է 4023 մարդ, Վրաստանում կիրառվել է 1.970.109 դեղաչափ պատվաստանյութ։

Ամենից շատ դիտված

21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
12:08 Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
13:46 Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան
22:57 Ծառուկյանը կամ Սյունիքի մարզպետը ի՞նչ կապ ունեն կրթության հետ. հարցում