copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:23 29-10-2021

ԱՄՆ հետախուզական ծառայությունների համար թալիբների կողմից Աֆղանստանի արագ գրավումն անակնկալ է եղել. WSJ

Ամերիկյան չորս հետախուզական գործակալություններ սխալվել են իրենց կանխատեսումներում՝ կապված «Թալիբան» շարժման գրոհայինների կողմից Աֆղանստանը և, մասնավորապես, երկրի մայրաքաղաք Քաբուլը, գրավելու ժամկետների հետ: Այս մասին հաղորդում է Wall Street Journal-ը՝ հետախուզական ծառայությունների աղբյուրներին հղումով։

Հոդվածում ասվում է, որ գործակալությունները կազմել են ավելի քան 20 զեկույց, որոնցում համակարծիք են եղել, որ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո իշխանությունն աստիճանաբար կանցնի թալիբներին։ Սակայն ոչ ոք չի ենթադրել, որ դա տեղի կունենա մինչև ամառվա ավարտը։

WSJ-ն նշում է, որ վերջին կանխատեսումներից մեկի համաձայն (հունիսի վերջին) թալիբները պետք է իրենց վերահսկողության տակ վերցնեին Քաբուլի արվարձանները միայն ամերիկացիների հեռանալուց հետո մեկ տարի անց։ Գրոհայինները հայտարարել են, որ օգոստոսի 15-ին վերահսկողություն են հաստատել երկրի ամբողջ տարածքում։

Ամենից շատ դիտված

21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
12:08 Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
13:46 Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան
22:57 Ծառուկյանը կամ Սյունիքի մարզպետը ի՞նչ կապ ունեն կրթության հետ. հարցում