copy image url
Միտք 4 տարի առաջ - 16:18 28-10-2021

Էդմոն Մարուքյանին դեռևս առաջարկություն չեն արել

Վերջերս մամուլում ակտիվորեն քննարկվում էր այն լուրը, որ ՄԻՊ Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետի ավարտից՝ 2022-ի փետրվարի 23-ից հետո Փաշինյանի թիմակիցները մտադիր չեն նրան նորից վերընտրել այդ պաշտոնում: Որպես ՄԻՊ-ի հավանական թեկնածու սկսեց շրջանառվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի անունը։ Ընդ որում, այդ լուրերը հասարակական տրամադրություններ ստուգելու նպատակ էին հետապնդում, քանի որ ըստ Oragir.news-ի տեղեկությունների՝ իշխանական որոշ շրջանակներ Նիկոլ Փաշինյանի մոտ լոբբինգ են իրականացնում հօգուտ Մարուքյանի:

Թե ինչ տրամադրվածություն ունի ԼՀԿ ղեկավարն այդ հարցի վերաբերյալ, Oragir.news-ը փորձեց անձամբ իրենից պարզել։ Մեր այն հարցին, որ մամուլն իրեն էլի պաշտոններ է նշանակում, վերջին օրերին էլ օբուդսմենի ՝ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն է, ասաց. «Ես որևէ առաջարկ չեմ ստացել, և գիտեք՝ այդ անլուրջ քննարկումների մեջ չեմ մտնի։ Ինձ ժամանակին գլխավոր դատախազ էին նշանակում, վերջերս արտգործնախարար, հիմա էլ՝ օմբուդսմեն։ Անկեղծ՝ որևէ առաջարկ չեմ ստացել։ Հիմա լուրջ չեմ համարում խոսել դրա մասին» -եզրափակեց նա։

Նշենք, որ ՄԻՊ պաշտոնը ստանձնող անձը չպետք է կուսակցական գործունեություն ծավալի, ու եթե Մարուքյանը համաձայնի լինել իշխանության թեկնածուն ու դառնա օմբուդսմեն, ապա պետք է հրաժարվի կուսակցության նախագահի պաշտոնից ու, առհասարակ, դադարեցնի կուսակցական գործունեությունը:

Հավելենք, որ մարդու իրավունքների պաշտպանին, Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ, ընտրում է խորհրդարանը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով:

Հիշեցնենք նաև, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում վերջերս ասել էր, որ Թաթոյանի պաշտոնավարման ավարտից հետո «Քաղաքացիական պայմանագիրը» կներկայացնի ՄԻՊ գրասենյակի ղեկավարի իր թեկնածուին:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում