copy image url
Միտք 4 տարի առաջ - 13:52 28-10-2021

Դելիմիտացիայի իրավական հիմք ունեցող միակ քարտեզը 1920-ականների քարտեզն է, քննարկվում է, թե ինչպես գործընթացն սկսել, սպասում ենք դրական ազդակի Ադրբեջանից․ Արմեն Գրիգորյան

Մինչև նոյեմբերի 10-ը որևէ բան չի նախատեսվում, այդ ինֆորմացիան հանրային աժիոտաժ ստեղծելու, ընդդիմությանը հնարավորինս աջակցելու նպատակ ունի, որովհետև հայտարարել են մինչև նոյեմբերի 10-ը ինչ-որ գործընթացներ սկսելու մասին։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե նոյեմբերի 9-ին Փաշինյանն ու Ալիևը հանդիպելու են թե ոչ, նոր եռակողմ հայտարարություն նախատեսված է ստորագրել, թե ոչ։

Արմեն Գրիգորյանը հիշեցրեց, որ Հայաստանը հայտարարել է, որ պատրաստ է Ադրբեջանի հետ սահմանագծման ու սահմանազատման գործընթացին։

«Դրա կարևոր մոտեցումներից է Հայաստանի և Ադրբեջանի զորքերի հայելային հետքաշումը, համապատասխան տարածքներում երկու երկրների սահմանապահ զորքերի տեղակայումն ու դելիմիտացիայի և դեմարկացիայի մեկնարկը։ Այդ մասով սպասում ենք դրական ազդակի Ադրբեջանից։ Կարծես թե, սեպտեմբերին ՄԱԿ-ում նրանք այդպիսի հայտարարություն արել են, բայց մենք չենք կարողանում այս մասով առաջ գնալ»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցին, թե ինչ քարտեզներով է իրականացվելու, արդյոք Կրեմլում պահվող 1920-ականների քարտեզով է լինելու, թե ոչ Արմեն Գրիգորյանն ասաց․

«Նախ ուզում եմ ասել՝ ԽՍՀՄ տարիների առաջին դեմարկացիայի գործընթացը հենց 20-ականներին է սկսվել ՝ 1926, 1927 թվականներին, որն ավարտվել է 1929 թ․ և դրանից հետո հետագայում ձևավորված քարտեզների հիմքը եղել է հենց այդ թվականներին ձևավորված քարտեզը, շրջանառության մասին որևէ խոսք չկա, դեմարկացիա, դելիմիտացիա։ Աշխատանքային խումբը քննարկում է, թե ինչպես գործընթացն սկսել, որը հիմք ընդունել, այս պահին որևէ հստակություն չկա, քննարկում ենք, եթե այդ մասով որևէ հստակություն լինի, հանրությանը տեղյակ կպահենք»,- հավելեց նա։

Արմեն Գրիգորյանն ասաց, որ իրավական հիմք ունեցող միակ քարտեզը 1920-ական թվականների քարտեզն է։ Նրա խոսքով՝ մասնագետների մի մասն ասում է, որ դա 1926 թ․ քարտեզն է, իսկ մյուս մասն ասում է, որ խոսքը 1927 թ․ քարտեզի մասին է, այս հարցում հստակություն չկա։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի