Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 19:15 25-10-2021

Տարին կավարտվի բարձր գնաճով․ Տիգրան Խաչատրյան

Հայաստանում 2021-ն ավարտվելու է բարձր գնաճով, սակայն Կենտրոնական բանկը ամեն ինչ անելու է՝ հաջորդ տարի գնաճը կառավարելի միջակայք տեղափոխելու ուղղությամբ: Այդ մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը:

«Այն հանգամանքը, որը հիմա գնաճը բարձր է, մտահոգիչ է, այն հանգամանքը, որ այդ բարձր գնաճը որոշակի չափով բացասական է անդրադառնում տնտեսական աճի վրա. դա էլ է փաստ»,- ասաց Խաչատրյանը:

Նա հիշեցրեց՝ բարձր գնաճի պայմաններում ԿԲ-ն վարկային տոկոսադրույքների եռամսյակային վերանայում իրականացրեց՝ 0.25 տոկոսային կետով բարձրացնելով: Դա առաջացնում է վարկերի տոկոսադրույքների որոշակի աճ, ինչը որոշակիորեն զսպում է նաև տնտեսական ակտիվությունը: «Եկող տարվա համար դեռևս շուտ ենք համարում որևէ գնահատականների վերանայում անելը, կարծում ենք, որ դա շատ վաղ է՝ հաշվի առնելով, որ այն, ինչ տեղի է ունենում հիմա, անսպասելի չէր: Այսինքն՝ մենք գիտենք, որ այս տարին ավարտվելու է բարձր գնաճային միջավայրում, գիտենք նաև, որ ԿԲ-ն իր գործիքակազմով և քաղաքականությամբ անելու է ամեն բան՝ եկող տարի կառավարելի միջակայք տեղափոխվելու ուղղությամբ»,- ասաց նախարարը:

Գնաճը զսպելու գործառույթը ՀՀ-ում ԿԲ-ինն է: Նախարարը վստահեցրեց, որ այդ ուղղությամբ ԿԲ-ն իրականացնում է այն ամենը, որոնք իր քաղաքականությամբ և գործիքակազմով լիազորված է:

Ամենից շատ դիտված

15:42 Արտաշ Ասատրյանի ընտանիքում մեծ կորուստ է տեղի ունեցել
10:26 Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան
22:44 Ռոտենբերգի փաստաբանը պնդում է՝ Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ
22:37 Ռուսական բենզինի հնարավոր արգելքը. ինչպես կդիմակայի Հայաստանը նոր փորձությանը
22:20 Հայ դատի ոչ մի ներկայացուցիչ չի հրավիրվել ԱՄՆ Կոնգրեսի ադրբեջանական միջոցառմանը
22:31 Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց
20:30 Ամուսնացած էր, 2 երեխա ուներ. դերասան Նորայր Նիկոյանի 28-ամյա քույրը ավտովթարի զոհ է դարձել
23:01 Բիզնեսս վաճառում եմ, միլիոնների վնաս եմ կրել, արտահանում չկա. գործարար
09:59 Լուկաշենկոն երկու քարի արանքում է. Ռուսաստանն ու Ուկրաինան պատերազմի պատճառով ճնշում են նրան
14:46 Հենց դա է ամբողջ մոլորությունը, որ մեզ թվացել է՝ Արցախը մերն է. Փաշինյան