copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 22:09 23-10-2021

Թուրքիայի նախագահը կարգադրել է երկրից վտարել արևմտյան 10 երկրների դեսպանների

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հրաման է արձակել արտաքին գործերի նախարարությանը երկրից արտաքսել արեւմտյան տասը երկրների դեսպանների։ Ինչպես հայտնում է Daily Sabath թերթը, այդ թվում են ԱՄՆ-ն, Գերմանիան և Ֆրանսիան:

Աննախադեպ քայլը բացատրվել է դիվանագետների կոչով՝ ազատ արձակել թուրք բարերար Օսման Քավալային, որը կասկածվում է պետական ​​հեղաշրջման փորձի մեջ։

Ստամբուլի դատախազությունը նրան մեղադրում է 2016 թվականի հուլիսին հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ, նա ձերբակալված է։ Նրա դեմ մեղադրանքները ներկայացվել է անմիջապես այն բանից հետո, երբ դատարանը նրան արդարացրել է 2013-ին Ստամբուլում զանգվածային ցույցերից հետո կառավարության տապալման փորձի գործով:

Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Կանադայի, Նոր Զելանդիայի, Դանիայի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի դեսպանատները կոչ են արել ազատ արձակել Կավալային այս շաբաթվա սկզբին:

Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և Եվրամիությանն անդամակցելու թեկնածու։ Չնայած դրան՝ բոլոր այս երկրների դեսպանները կհայտարարվեն պերսոնա նոն գրատա։ Հինգշաբթի օրը Էրդողանը հայտարարել է, որ դիվանագետներն իրավունք չունեն Անկարայի գլխին դասախոսություններ կարդալ սեփական տարածքից։ «Դուք ո՞վ եք ընդհանրապես»,- ասել է նա:

Ամենից շատ դիտված

19:37 Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը
09:00 Ինչո՞ւ է կառավարությունը վճարում Լևոն Քոչարյանի տան անվտանգության համար
17:37 Արեց հնարավորն ու անհնարը. Լիանա Վանոյանի շնորհակալությունը ջրասուզակ Վահե Մելքոնյանին
19:00 Պապ թագավորը չէ խնդիրը, այլ Ամիրյանը․ դա Ադրբեջանը չէր կարող ընդունել
12:25 Ավազի տակից բալիկին հանեցի. գնացել էին հաց ուտելու. ջրասուզակը հուզվեց՝ քույրերին որոնելու ու գտնելու մասին պատմելիս
20:30 Ոսկեգույն պատրանք. Պապոյանը հաշվում է բեռնատարները, գյուղացին՝ իր կորուստները
09:32 Բենզինի պակասը չի ազդի պատերազմի վրա, շարունակում ենք պայքարը. Պուտին
22:44 Ռոտենբերգի փաստաբանը պնդում է՝ Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ
19:44 Երևանում կորած չինացի աղջկան գտել են
15:12 Միհրան Ծառուկյանի ու Արփի Գաբրիելյանի որդին ավարտել է ԱՄՆ-ի մանկապարտեզը

Ձեզ գուցե հետաքրքրի