copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:40 23-10-2021

ԱՄՆ-ում երկու մարդ է մահացել Walmart-ի անուշաբույր սփրեյում առկա վտանգավոր մանրէից

ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները (CDC) տան համար նախատեսված անուշաբույր Better Homes & Gardens սփրեյում վտանգավոր մանրէ են հայտնաբերել, որը երկու մարդու մահվան պատճառ է դարձել, հաղորդում է CNN-ը։

Նրանց խոսքով, աերոզոլում մելիոիդոզ առաջացնող Burkholderia pseudomallei է եղել, որով կարելի է վարակվել մաշկի վերքերի կամ այրվածքների ախտահարման արդյունքում, ուտելիս կամ շնչառական ուղիներ ներթափանցելու միջոցով: Հիվանդության հիմնական ախտանշաններն են հազը և շնչահեղձությունը, թուլությունը, հոգնածությունն ու սրտխառնոցը: Հիվանդությունը հիմնականում տարածված է Թաիլանդում, Մալայզիայում, Սինգապուրում և Հյուսիսային Ավստրալիայում:

CDC-ն նշել է, որ սփրեյն արտադրվել է Հնդկաստանում և վաճառվել է Walmart մեծածախ և մանրածախ խանութների ցանցում, որոնք հայտնի են Միացյալ Նահանգներում: Արդյունքում չորս մարդ է հիվանդացել Կանզասում, Մինեսոտայում, Տեխասում և Ջորջիայում: Նրանցից երկուսը մահացել են։

Ամենից շատ դիտված

19:37 Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը
09:00 Ինչո՞ւ է կառավարությունը վճարում Լևոն Քոչարյանի տան անվտանգության համար
17:37 Արեց հնարավորն ու անհնարը. Լիանա Վանոյանի շնորհակալությունը ջրասուզակ Վահե Մելքոնյանին
12:25 Ավազի տակից բալիկին հանեցի. գնացել էին հաց ուտելու. ջրասուզակը հուզվեց՝ քույրերին որոնելու ու գտնելու մասին պատմելիս
19:00 Պապ թագավորը չէ խնդիրը, այլ Ամիրյանը․ դա Ադրբեջանը չէր կարող ընդունել
20:30 Ոսկեգույն պատրանք. Պապոյանը հաշվում է բեռնատարները, գյուղացին՝ իր կորուստները
09:32 Բենզինի պակասը չի ազդի պատերազմի վրա, շարունակում ենք պայքարը. Պուտին
19:44 Երևանում կորած չինացի աղջկան գտել են
22:44 Ռոտենբերգի փաստաբանը պնդում է՝ Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ
15:12 Միհրան Ծառուկյանի ու Արփի Գաբրիելյանի որդին ավարտել է ԱՄՆ-ի մանկապարտեզը