copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:52 21-10-2021

ԱՀԿ-ն հրապարակել է կորոնավիրուսից մահացած բուժաշխատողների թիվը

ԱՀԿ գնահատականներով՝ 2020 թվականի հունվարից մինչև 2021 թվականի մայիսը աշխարհում 80 հազարից մինչև 180 հազար բուժաշխատող մահացել է կորոնավիրուսից: Այս մասին ասված է Ժևում կազմակերպության տարածած հայտարարության մեջ:

ԱՀԿ-ն և գործընկերները կոչ են արել երկրներին ավելի լավ պաշտպանել բուժաշխատողներին: Հայտարարությունում ընդգծվում է, որ համաճարակի պայմաններում առողջապահական ծառայություններ մատուցողների նվիրվածությունն ու պրոֆեսիոնալիզմը ակնհայտ է բոլորի համար:

Նշվում է նաև, որ այժմ բուժանձնակազմի շրջանում հիվանդացության մակարդակը նվազել է․ սա հուսադրող է: Սակայն դա չպետք է հանգեցնի «հանգստության»:

ԱՀԿ-ն, վկայակոչելով 119 երկրների տվյալները, հայտնում է, որ միջին հաշվով աշխարհում բուժաշխատողների միայն 40%-ն է լիովին պատվաստված: Աֆրիկայում և Արևմտյան խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում այս ցուցանիշը կազմում է ընդամենը մոտ 10%:

Կազմակերպությունը մտահոգություն է հայտնել ընդհանուր առմամբ բուժաշխատողների շրջանում պատվաստումների ցածր մակարդակի և ցածր և բարձր եկամուտ ունեցող երկրներում պատվաստանյութերի հասանելիության անհավասարության վերաբերյալ: ԱՀԿ-ն կոչ է արել երկրներին առաջնահերթություն տալ բուժաշխատողների պատվաստումներին:

Ամենից շատ դիտված