copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:26 21-10-2021

Հոկտեմբերի 28-ից Մոսկվայում փակ կլինեն բոլոր սրճարաններն ու ռեստորանները

Հոկտեմբերի 28-ից Մոսկվայում բոլոր սրճարաններն ու ռեստորանները կդադարեն աշխատել, հայտարարել է ՌԴ մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

Բացի հասարակական սննդի օբյեկտներից, չեն աշխատի նաև առևտրի, սպորտի, ծառայությունների, մշակույթի, ժամանցի, հանգստի և մի շարք այլ ոլորտների ձեռնարկություններ:

«Կարող են գործել միայն ռեստորանների և սրճարանների պատրաստի սննդի առաքման ծառայությունները: Հյուրանոցներում սննդի կորպորատիվ օբյեկտների և ռեստորանների աշխատանքը չի սահմանափակվի՝ պայմանով, որ կարգելվի կողմնակի անձանց մուտքը»,- գրել է Սոբյանինն իր կայքում:

Սոբյանինը նաև նշել է, որ ՌԴ մայրաքաղաքում COVID-ի հետ կապված իրավիճակը զարգանում է ամենավատ սցենարով:

Մոսկվայում, ինչպես նաև ՌԴ ամբողջ տարածքում, ոչ աշխատանքային օրեր են սահմանվել հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 7-ը:

Ամենից շատ դիտված

19:00 Գազը կարող է դառնալ 600 դոլար, և կասեն՝ դա ինքնիշխանության գինն է. Զոհրաբյան
09:00 Մինչ մեզ Եվրոպա են «տանում», Սանոսյանի եղբայրը ՌԴ անձնագրով միլիոններ է դիզում
15:35 Մի փեսան՝ քաղաքապետի տեղակալ, մյուսը՝ տնօրեն, խնամին՝ բաժնի պետ. Գյումրիի «ներքին կապերը»
12:26 Աշխարհում 500 մարդ սառեցվել է՝ ապագայում վերակենդանանալու ակնկալիքով
20:55 Քաղաքացին թանկարժեք մեքենան կայանել է «Զվարթնոց»-ում. վերադառնալով՝ այն հայտնաբերել է վնասված
11:22 Պարզվել է Արտենիում Ford Transit-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը
10:56 Արգենտինայում տեղադրվել է Լիոնել Մեսսիի 26 մետրանոց հուշարձանը
20:24 Իշխան Սաղաթելյանի կինը հարցաքննության է հրավիրվել
20:37 Բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված բեռնատարը․ վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ
13:52 Վարժանքների ժամանակ վնասվածք ստացած զինծառայողը վիրահատվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում