copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:31 18-10-2021

Պեսկովը Նավալնիի մասին. «Հուսանք, որ նա չի մահանա»

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հույս է հայտնել, որ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին չի մահանա բանտում:

«Հուսանք, որ նա չի մահանա... Փառք Աստծո, որ նա ողջ է»,- «ՌԻԱ Նովոստի»-ն մեջբերում է լրագրողուհու հարցին Պեսկովի պատասխանը ֆրանսիական TV 5 հեռուստաալիքի «Պուտին. խաղի վարպետը» (Poutine, le maître du jeu) վավերագրական ֆիլմի համար տված հարցազրույցում: Հարցը վերաբերում էր Նավալնիի թունավորմանը և գաղութում նրա առողջական վիճակի վերաբերյալ մտավախություններին:

Պեսկովի խոսքով, Նավալնին գաղութում «հացադուլ է հայտարարել», սակայն ժամանակի ընթացքում կրկին «սկսել է ուտել»: Խոսքը վերաբերում է ընդդիմադիրի մարտ ամսին հայտարարած հացադուլին, որը նա ավարտվել էր բժշկական օգնություն ստանալուց հետո: Խոսելով «Նովիչոկով» ընդդիմադիր գործչի թունավորման մասին, Պեսկովն ասել է, որ Ռուսաստանի իշխանություններն այդպես էլ չեն ստացել այն հարցերի պատասխանները, թե ինչ է կատարվել Նավալնիի հետ անցած օգոստոսին: Պաշտոնական Մոսկվան հերքում է, որ Նավալնին թունավորվել է Ռուսաստանի տարածքում:

Պուտինի մամուլի քարտուղարը նաև ասել է, որ Ռուսաստանի իշխանությունները չեն վախենում Նավալնիից, բայց և չեն ցանկանում, որ նա լրացուցիչ ժողովրդականություն ձեռք բերի:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի