copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:31 16-10-2021

Apple-ը հեռացրել է Ղուրանի տեքստերով չինական հավելվածը

Quran Majeed-ը, իսլամի սուրբ տեքստով ամենահայտնի հավելվածներից մեկը, Չինաստանում App Store-ից հեռացվել է երկրի իշխանությունների պահանջով՝ «արգելված տեքստերի» առկայության պատճառով, հաղորդում է «BBC»-ն:

Հավելվածից օգտվում էր ՉԺՀ-ում բնակվող մինչև մեկ միլիոն մահմեդական: Ինչպիսի անօրինական բովանդակություն է եղել այս հավելվածում, Չինաստանի իշխանությունները չեն հստակեցրել:

Apple-ը նույնպես հրաժարվել է մեկնաբանել իրավիճակը, սակայն վկայակոչել է մի փաստաթուղթ, որում նշվում է, որ ընկերությունը ստիպված է գործել այն երկրների օրենսդրության սահմաններում, որտեղ գործում է:

Quran Majeed հավելվածի ստեղծող PDMS ընկերությունը հաղորդել է, որ փորձում է կարգավորել իրավիճակը:

«Մենք, խնդիրը լուծելու համար, փորձում ենք կապ հաստատել ՉԺՀ կիբերտարածությունը կարգավորող վարչակազմի և Չինաստանի իշխանության համապատասխան մարմինների հետ»,- ասել են ընկերությունից:

Այս շաբաթվա սկզբին Չինաստանում անհասանելի է դարձել Աստվածաշնչի Olive Tree's Bible App տեքստերով հավելվածը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ