copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:06 15-10-2021

Ռուս ուղղափառ եկեղեցին թեմ կունենա Հայաստանում, թեմի առաջնորդ է ընտրվել արքեպիսկոպոս Կլինսկի Լեոնիդը

Ռուս ուղղափառ եկեղեցու սինոդը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ համաձայնեցնելուց հետո Հայաստանի տարածքում թեմ ստեղծելու որոշում է կայացրել ։ Տեղեկությունն իր Telegram-ալիքում հայտնել է Մոսկվայի պատրիարքարանի հասարակության և ԶԼՄ-ների հետ կապի բաժնի ղեկավար Վլադիմիր Լեգոյդան։

«2021 թվականի հոկտեմբերի 15-ին Ռուս ուղղափառ եկեղեցու Սրբազան սինոդը որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետության տարածքում Ռուս ուղղափառ եկեղեցու թեմ ձևավորելու մասին։ Նորաստեղծ թեմի առաջնորդը կունենա «Երևանի և Հայոց» տիտղոս, եպիսկոպոսաց նստավայրը կլինի Երևանում», - գրել է նա:

Նա նշել է նաև, որ թեմի առաջնորդ է ընտրվել արքեպիսկոպոս Կլինսկի Լեոնիդը: Նա շարունակելու է զբաղեցնել նաև արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահի տեղակալի պաշտոնը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում