copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:52 15-10-2021

Փորձագետները մեկնաբանել են գերմանացի գիտնականների եզրակացությունները աչքերի վրա կորոնավիրուսի ազդեցության վերաբերյալ

Փորձագետները գնահատել են Մաքս Պլանկի ինստիտուտի գերմանացի գիտնականների եզրակացությունները, որոնք գտնում են, որ SARS-CoV-2 կորոնավիրուսը կարող է աչքերի հետ կապված լուրջ բարդությունների հանգեցնել, հաղորդում է РБК-ն:

Ըստ մասնագետների, կորոնավիրուսային վարակը կարող է ախտահարել ոչ միայն թոքերն ու շնչուղիները, այլև նյարդային համակարգը:

«Սուր փուլից հետո, երբ թվում է, թե մարդն ապաքինվել է, շատերն այնպիսի հետևանքների են բախվում, ինչպիսիք են գիտակցության մթագնումը, կենտրոնանալու անկարողությունը: Մարդիկ շատ երկար ժամանակ իրենց վատառողջ են զգում և զարմանալի չէ, որ դա կարող է ազդել նաև աչքերի վրա, քանի որ աչքերը նյարդային համակարգի մի մասն են»,- բացատրել է պատվաստանյութերի գծով մասնագետ, Գլոբալ վիրուսաբանական ցանցի կենտրոնի տնօրեն Կոնստանտին Չումակովը:

Նա ընդգծել է, որ կորոնավիրուսային վարակը կարող է ներթափանցել մարդու տարբեր օրգանների բջիջներ և հանգեցնել բացասական հետևանքների:

Ըստ կենսաբանական գիտությունների դոկտոր, Ջորջ Մեյսոնի համալսարանի համակարգային կենսաբանության դպրոցի պրոֆեսոր Անչ Բարանովի, աչքի եղջերաթաղանթի վիճակից կարելի է հասկանալ հիվանդի «հետքովիդային ախտանշանների ծանրության» աստիճանը:

«Եղջերաթաղանթի նյարդերի վերջավորության խտությունը չափելու հնարավորություն կա և եթե այն վնասված է եղջերաթաղանթում, ապա վնասված է նաև ոտքերում, և սիրտը նույնպես ախտահարված է»,- պարզաբանել է Բարանովան:

Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ այս ցուցանիշը մարդկանց մոտ հետքովիդային համախտանիշի ծանրության ախտորոշման չափանիշ է:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը