Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:18 14-10-2021

Ալեքսանդր Սերովի վիճակը վատթարացել է

Կորոնավիրուսով հոսպիտալացված երգիչ Ալեքսանդր Սերովի վիճակը վատթարացել է, հաղորդում է 112 Telegram-ալիքը:

Հաղորդվում է, որ երաժշտին կարող են միացնել էքստրակորպորալ մեմբրանային օքսիգենացիայի (ECMO) սարքին, որը նշանակվում է սուր շնչառական անբավարարության զարգացման դեպքում:

Միաժամանակ, Mash-ը պարզաբանում է, որ արտիստի վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց կայուն: Հաղորդվում է, որ երաժիշտը գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, ախտահարված է նրա թոքերի 50-75%-ը, առաջացել է II աստիճանի շնչառական անբավարարություն: Նվազագույն ակտիվությունը հիվանդի մոտ շնչահեղձություն է առաջացնում, Սերովը շնչում է թթվածնի դիմակով, գիտակցությունը տեղն է:

Հիվանդության ընթացքը բարդացնում է շաքարային դիաբետը, նաև սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգ կա, հայտնում է աղբյուրը:

Ամենից շատ դիտված