copy image url
Միտք 4 տարի առաջ - 17:50 13-10-2021

Շատ հաճելի ձեւով կարելի է վարակվել. Աննա Մայիլյան

ՀՀ վաստակավոր արիտստուհի Աննա Մայիլյանը գնացել է թեստավորվելու ու զարմացած վերադարձել: «Հայելի» ակումբում կայացած ասուլիսում նա տարակուսանքով հայտնեց, որ թեստ վերցնողը չի կրել ձեռնոց, բժշկական դիմակ, իսկ թեստերի համար վճարվող գումարն էլ հսկա պարկով դրված է եղել սեղանին: Երգչուհին նաեւ զարմանքով նշել է, որ թեեւ Հայաստանում մարդիկ պատվաստվում են, բայց կորոնավիրուսի թվերը թեկուզ փոքր-ինչ նվազելու փոխարեն` էլ ավելի են աճում: «Նման ցուցանիշներ չեն եղել անգամ պատերազմի օրերին»,-հավելում է Աննա Մայիլյանը: Նրա տպավորությամբ, մարդիկ չեն ցանկանում պատվաստվել, որովհետեւ նրանց հստակ տեղեկատվություն չի տրամադրվում եւ նորմալ չի քարոզվում պատվաստման անհրաժեշտությունը: «Վախի մթնոլորտի մեջ մարդկանց իմունիտետը անկում է ապրում եւ բնականաբար շատ հաճելի ձեւով կարելի է վարակվել»,-ասում է նա: «Մարդկանց պետք է բացատրել, որ յուրաքանչյուր պատվաստումից առաջ պետք է գնալ հետազոտման, որովհետեւ արյան խնդիրներ ունեցողների համար պատվաստումը կարող է վտանգավոր լինել… Միգուցե ինչ-որ նպատակ կա, որ քանակ ապահովեն, բայց խաղալ ազգաբնակչության առողջության հետ, աններելի է»,-ասում է ՀՀ վաստակավոր արտիստուհին:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում