copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:48 13-10-2021

Բելառուսի ՔԿ-ն նոր քրեական գործ է հարուցել Տիխանովսկայայի դեմ

Բելառուսի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ընդդիմադիրներ Սվետլանա Տիխանովսկայայի և Պավել Լատուշկոյի դեմ՝ «ինքնակամ պաշտոնատար անձի կոչում կամ լիազորություն շնորհելու» համար: Այս մասին «Բելառուս 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է երկրի Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կաբակովիչը:

Նրա խոսքով, քրեական վարույթը հետաքննվում է Բելառուսի Հանրապետության քրեական օրենսգրքի 382-րդ հոդվածի հատկանիշներով: Նա նշել է, որ Տիխանովսկայան և Լատուշկոն, դավադրության շրջանակներում, խախտելով Բելառուսի Սահմանադրության պահանջները, ստեղծել են պետական ​​իշխանության կեղծ մարմիններ և արտերկրում Բելառուսի Հանրապետության ներկայացուցչություններ»:

Բացի այդ, նրանք շարունակել են իրենց հանցավոր գործունեությունը՝ բանակցություններ վարելով օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հիշեցնենք, որ Տիխանովսկայան բազմաթիվ հանդիպումներ է անցկացրել Արևմուտքում, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի