copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:42 12-10-2021

Լեհաստանի վարչապետը հերքել է ԵՄ կազմից երկրի դուրս գալու մասին ենթադրությունները

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հերքել է Եվրամիությունը լքելու Վարշավայի ցանկության մասին ենթադրությունները, հայտնում է Reuters-ը: Նրա խոսքով, Polexit-ի մասին ամենից շատ խոսում է ընդդիմությունը Լեհաստանի ներսում, և սա սուտ է:

«Ընդդիմությունը փորձում է մեզ մեղադրել այն բանում, որ փորձում ենք Լեհաստանը և Եվրամիությունը հասցնել թուլացման՝ ԵՄ-ից դուրս գալու ճանապարհով: Սա ոչ միայն սուտ լուր է: Սա ավելի վատ է: Սա սուտ է, որն անհրաժեշտ է նրա համար, որպեսզի թուլանա Եվրամիությունը»,- պարզաբանել է Մորավեցկին:

ԵՄ-ից Լեհաստանի հնարավոր դուրս գալու վերաբերյալ մտավախություններն իսկապես արտահայտել են հանրապետության ընդդիմադիր կուսակցությունները: Այսպես. հոկտեմբերի 10-ին այս մասին հայտարարել է Եվրախորհրդի նախկին ղեկավար, «Քաղաքացիական հարթակ» կուսակցության առաջնորդ Դոնալդ Տուսկը: Նրա կարծիքով, Լեհաստանի ղեկավարությունը սպառնալիքի տակ է դնում երկրի ապագան Եվրոպայում:

Ընդ որում, ընդդիմության հուզմունքը կապված է այն բանի հետ, որ Լեհաստանի Սահմանադրական դատարանը հաստատեց հանրապետության սահմանադրության դրույթների նկատմամբ եվրոպական իրավունքի գերակայության վերաբերյալ նորմի անհամապատասխանությունը: Իշխող «Օրենք և արդարություն» կուսակցության հակառակորդները դա համարեցին որպես Polexit-ի առաջին քայլ՝ Բրյուսելի կողմից այս որոշման քննադատության ֆոնին:

«Սա սուտ է՝ հիմնված այն թյուր կարծիքի վրա, թե մարդիկ չեն կարող կարդալ ԵՄ անդամ այլ երկրների սահմանադրական դատարանների վճիռները, որոնք շատ նման էին Լեհաստանի ՍԴ արձակած վճռին»,- ընդգծել է վարչապետ Մորավեցկին:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում